Ռուբեն Ռուբինյանի` բանավեճից հրաժարվելուց հետո Մենուա Հարությունյանը միայնակ է գնացել եթերի (ամբողջական տեսանյութ)
Քաղաքական«Հաշվի առնելով համաշխարհային փորձը, առաջարկում եմ «Շանթ» հեռուսատաընկերության ղեկավարությանը բանավեճի համար հատկացվելիք ողջ եթերը տրամադրել միայն ինձ, մանավանդ, որ այս բանավեճին մասնակցելու համար ես կիսատ եմ թողել քարոզարշավս Լեռնահայաստանում և սլացել մայրաքաղաք»,-իր ֆեյսբուքյան էջում այսպիսի առաջարկ էր արել ՀՀԿ ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այն բանից հետո, երբ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հրաժարվել էր նրա հետ բանավեճի դուրս գալուց:
«Շանթ» հեռուստաընկերությունը ընդունել է առաջարկը եւ բանավեճի համար սահմանված 50 րոպեի 25-ը տրամադրել Ռուբեն Ռուբինյանին, մյուս կեսը՝ Մենուա Հարությունյանին:
«Հեռանկար»-ի եթերում Արամ Աբրահամյանի զրուցակիցը Մենուա Հարությունյանն է: