Իսպանիան 900 մլն եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին
ԱշխարհԻսպանիան 2020 թվականից տարեկան 900 մլն եվրո կհատկացնի մթնոլորտ վտանգավոր արտանետումները կրճատելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Նա կարծիք է հայտնել, որ երկրները չեն կատարում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մասին Փարիզյան համաձայնագրի դրույթները: «Ինչպես ցույց են տալիս 2017 թվականի արտանետումները՝ մենք հեռու ենք 2015 թվականին նախանշված նպատակների իրագործումից»,- հայտարարել է նա կլիմայական փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի 24-րդ համաժողովի շրջանակում:
Սանչեսը կոչ է արել համատեղել ջանքերն ու կյանքի կոչել Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտականությունները: