Թայլանդում ԱՄՆ քաղաքացին 144 տեղ ունեցող ինքնաթիռի միակ ուղևորն է եղել
ДругоеՄայամիի բնակիչ Լացամի Մակադուն Bangkok Airways ավիաընկերության Բանգոկ-Սամուի չվերթն իրականացնող և 144 տեղ ունեցող ինքնաթիռում եղել է միակ ուղևորը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մակադուն նշել է, որ այդ թռիչքն իր համար դարձել է «երազանքի իրականացում», քանի որ ինքնաթիռում անսահմանափակ թվով դատարկ տեղեր են եղել: Ամերիկացի կինը լուսանկարներ է արել ուղեկցորդուհիների հետ, ովքեր սպասարկել են միայն իրեն: