«Ռեալ»-ը ցանկանում է թիմ վերադարձնել Մոուրինյուին
СпортՄադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է թիմ վերադարձնել Ժոզե Մոուրինյուին: Այս մասին տեղեկացնում է Evening Standard-ին:
Մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի մարզչի պաշտոնում պատկերացնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մասնագետին:
Հիշեցնենք, որ Մոուրինյուն մադրիդյան թիմը գլխավորել է 2010-2013թթ:
Այժմ Մոուրինյուի գլխավորությամբ անգլիական ակումբը Անգլիայի առաջնության 8-րդ տեղում է և չի բացառվում, որ մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո հեռանա թիմից:
Մոուրինյուի պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ ավարտվում է 2020թ.-ին: