Էմերին` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին
Sport«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է Անգլիայի ատռաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հանդիպումը: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղն ավարտվել է 2:2 հաշվով:
«Ոչ ոքին լավագույն արդյունքը չէ, բայց և վատագույնն էլ չէ: Հպարտանում եմ մեր կողմից արված աշխատանքով, թե ինչպես ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը անցկացրեց 90 րոպեին: Հիանալի էր, երբ հաշվի մեջ առաջ էինք անցել, բայց մրցակիցը կարողացավ հավասարեցնել այն: Մոտ էինք երրորդ գոլին, սակայն Դե Խեան փրկեց դարպասը», — մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
15 տուրերից հետո լոնդոնյան ակումբը 31 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է: