Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. Mercedes-ը առևանգված է եղել (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էր Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվել: Վարորդի դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աղասի Մարկոսյանը և հայտնել, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20։30-ից մինչև 20։40-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 31 հասցեի դիմացից առևանգել են իրեն պատկանող Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։