00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Օրվա խորհուրդը«Հրապարակ». ԱԺ-ն մամուլի խոսնակ չի ունենալու «Ժամանակ». Կարեւոր քննարկման են հրավիրել Զեյնալյանին «Փաստ». Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակ «Ժամանակ». Չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում«Ժամանակ». Ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Հրապարակ». Չի մասնակցում ֆրակցիայի նիստերին«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի«Հրապարակ». Տարակուսած են «Ժողովուրդ». Թեժ է լինելու

«Մեծ բանավեճի» մեծ ինտրիգը հանգուցալուծվեց

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին դեմքերի «մեծ բանավեճը» շարունակվեց շուրջ 3 ժամ և 30 րոպե: Տպավորությունը բանավեճից՝ սպասվածից ավելի թույլ էր, գուցե նաև այն պատճառով, որ նման ֆորմատով հեռուստաբանավեճը աննախադեպ էր և ներկաներին պակասում էր փորձառությունը: Սակայն բանավեճը բացահայտեց մի շարք կարևոր երևույթներ, որոնց առկայությունը Նոր Հայաստանում կարծես թե պետք է բացառվեին: Խոսքը քաղաքական դաշտի մարգինալության մասին է, որը մինչ այս պահը չի հաղթահարվել: Ակնհայտ է, որ բանավեճին ներկա ուժերից 5-6-ի ներկայությունը տաղավարում սիմվոլիկ էր. բազմաթիվ ուժեր չունեն ո՛չ ասելիք, ո՛չ անելիք քաղաքական դաշտում, ինչը խոսում է քաղաքական դաշտում առողջացման միտումների բացակայության մասին:
 
Ի վերջո՝ ո՞ր կողմը հաղթեց այս բանավեճում: Պետք է նշել, որ իրեն ընդդիմադիր հռչակած ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի ելույթը թեև համեմված էր փաստերով և տվյալներով, այնուամենայնիվ, սպասվածից թույլ էր: Վարչապետ Փաշինյանը թեև հիմնականում պաշտպանվողի դերում էր, սակայն այդ դերը բավական հաջող կատարեց: Փաշինյանի թերևս միակ թերությունն այն էր, որ վերջինիս չհաջողվեց հանրությանը ապացուցել, որ Արցախի հարցում նրա մոտեցումները, դիրքերը ավելի ուժեղ են, քան նախորդ իշխանություններինը: Արցախյան հարցը շարունակում է մնալ Փաշինյանի «աքիլլեսյան գարշապարը», մինչդեռ հասարակության համար այս հարցը եթե ոչ ամենակարևորը, ապա հաստատապես ամենազգայունն է:
 
ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի ելույթներից տպավորություն ստեղծվեց, որ վերջինս բաց է թողել ապրիլից այս կողմ եղած բոլոր քաղաքական գործընթացները և զարգացումները, և որ այս ուժի միակ քաղաքական խաղաքարտը շարունակում է մնալ պոպուլիզմը և դեմագոգիան: ՀՅԴ մոտ ակնհայտ էր նեղվածությունը և մտահոգությունը, որ զրկվել են իրենց ԱԺ անցկացնող ուժից: Մյուս կողմից՝ սա փայլուն առիթ է ՀՅԴ համար գնահատել իր ռեալ էլեկտորատի աջակցության մակարդակը: Ինչ վերաբերվում է ՄԵՆՔ դաշինքի ներկայացուցչին, ապա ակնհայտ էր, որ ինչ-ինչ պատճառներով՝ Արամ Սարգսյանը չէր ցանկանում սրել իրավիճակը և փորձում էր մանևրել: Իրավիճակին սրություն փորձեց հաղորդել «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, սակայն պետք է նշել՝ փորձը շատ հաճախ փորձանք է դառնում: Մարուքյանի հարցը Գագիկ Ծառուկյանին՝ իրոք զավեշտալի կարելի է համարել, և, ըստ էության, «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը բանավեճում կայանալու շատ սխալ թիրախ էր ընտրել: Սոցիալական ցանցերում արդեն մեմի վերածված կլասիկ պատգամավորը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե իր կլասիկ կագավիճակը հասարակությանը ինչ ռեալ օգուտ է բերել:
 
Ինչ վերաբերում է «Սասնա Ծռեր»-ին, ապա պետք է փաստել՝ «Սասնա Ծռեր»-ը չեն կարողանում դուրս գալ մարգինալության վիճակից, նրանց առաջին համարի մռայլ և հաճախ ոչ օրիգինալ դեմքերն ավելի խորացրին այդ վիճակը: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունների առաջին համարները բավական համակրելի մարդիկ են եւ որոշ հարցերում հետաքրքիր բաներ էին ասում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հաջողվեց պահպանելով պոզիտիվ նոտան, նաև քաղաքական ուժի ծրագրի մեխերը հասցնել հեռուստադիտողին: Ծառուկյանի կողմից շեշտադրվեցին հատկապես տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Գաղտնիք չէ, որ երկրում քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը և այս համատեքստում ԲՀԿ առաջնորդի կողմից առաջարկվող լուծումները կարող են արագացնել այդ գործընթացը:
 
Բանավեճից ժամեր անց, արդեն իսկ կարելի է որոշակի եզրակացություն անել ընտրական մարաթոնի ֆավորիտների մասով: ԱԺ անցնելու ամենառեալ շանսերը այս պահին ունեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն: Երրորդ տեղի համար կարող են պայքարել Հանրապետական կուսակցությունը, որին գուցե է հաջողվի մոբիլիզացնել Փաշինյանի կառավարության 7-ամսյա աշխատանքից դժգոհ սեգմենտին և ՄԵՆՔ դաշինքը: Մնացած ուժերի ստարտային դիրքերը ԱԺ-ում հայտնվելու համար անչափ թույլ են: Իսկ թե ինչպիսին ի վերջո կլինի նորընտիր խորհրդարանի կազմը, կազդի՞ արդյոք երեկվա բանավեճը ընտրողի որոշման վրա՝ պարզ կդառնա դեկտեմբերի 10-ի առավոտյան:
 
Ս.Խաչատրյան
 
Լրահոս
20 Փետ
Օրվա խորհուրդը«Հրապարակ». ԱԺ-ն մամուլի խոսնակ չի ունենալու «Ժամանակ». Կարեւոր քննարկման են հրավիրել Զեյնալյանին «Փաստ». Կազմվել է պաշտոն զբաղեցնող սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ցուցակ «Ժամանակ». Չեն ստանա պարարտանյութի եւ դիզվառելիքի սուբսիդավորում«Ժամանակ». Ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ գործ են անում «Հրապարակ». Չի մասնակցում ֆրակցիայի նիստերին«Ժողովուրդ». Նարեկ Սարգսյանը զանգահարել է պաշտոնյայի«Հրապարակ». Տարակուսած են «Ժողովուրդ». Թեժ է լինելու «Փաստ». Վերահսկողականը՝ Լոռու մարզում «Հրապարակ». Կուլ չտվե՞ց վիրավորանքըՉեմպիոնների լիգայի օրվա արդյունքները (տեսանյութ)Ուսանողների հետազոտությունները կյանքի կկոչվեն Արարատի մարզում«Բայեր»-«Կրասնոդար» հանդիպման տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը Քիրա Նայթլին` The Aftermath ֆիլիմի պրեմիերային (լուսանկարներ)Գեղեցիկ գոլ Արգենտինայից (տեսանյութ)Շարլիզ Թերոնը երեխաների հետ՝ բասկետբոլային խաղին (լուսանկարներ)Քենդալ Ջեները` Calvin Klein-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ)«Չելսի»-ի գլխավոր մարզիչը կարող է հեռացվել պաշտոնիցՄահվան ելքով վրաերթ ԵրեւանումՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է «Ուրալի» խառը կազմինՋենիֆեր Լոպեսը` մերկապարուհու կերպարում (տեսանյութ, լուսանկարներ)Թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը«Արսենալ»-«Բատե».Եվրոպա Լիգան որպես լոնդոնցիների միակ փրկություն Եղանակը ՀայաստանումԿյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ղազարավանում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել Փաշինյանը Դսեղ մեկնել է ուղղաթիռով. վարչապետի մամուլի խոսնակՆիկոլ Փաշինյանը գրքեր նվիրեց անցորդներին «Արցախ»-ը հաղթանակ է տոնել Սաշիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն անհիմն ու ապօրինի է. փաստաբան Լիբանանի վարչապետը կայցելի Հայաստան «Այդպիսիք շատ չեն մեր կողքին, ափսո՜ս…»․ Հասմիկ Պապյանը՝ Կարլ Լագերֆելդի մահվան մասին Թումանյանի մեծությունն իր պարզության մեջ է․ Գագիկ ԾառուկյանՈ՞ւմ հուղարկավորեցին Մհեր Եղիազարյանի հարազատները Չարաշահումներ Գյումրիի մարզադպրոցներում. քրեական գործ է հարուցվել Դիմահարդարման օրինականեր, որոնք վանում են տղամարդկանց (լուսանկարներ)Սեդրակ Քոչարյանը դատի կտա ԱԱԾ-ին Սամցխե-Ջավախեթիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»․ Արմեն Սարգսյանը՝ Ջոն Բայդենին (տեսանյութ)Բռնաբարության համար հետախուզվող 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Հայանիստ գյուղից Ժողովրդի կամքն է սաՌուբեն Ռուբինյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր Արցախի եւ Հարավային Օսիայի ԱԳՆ-ների միջեւ hամագործակցության համաձայնագիր է ստորագրվել Կամայական ծրագիր է․ «տնտեսական հեղափոխության» համար 5% աճը բավարար չէ. ՀՅԴ Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին Բենզինի գինը կբարձրանա. «Ֆլեշի Բարսեղ»Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը` տարվա թիմ (լուսանկարներ)Քոչարյանի դեմ բացվում է «երկրորդ ճակատը». ինչո՞ւ են շտապում իշխանությունները
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան