Հայաստանի Մ19 հավաքականի մրցակիցները` Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլ
СпортՀայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը կմրցի Թուրքիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 6-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները: 1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում: