Կարծում եմ` հաղթանակի էինք արժանի. Հենրիխ Մխիթարյան
SportՀայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի միջև 2:2 հաշվով ավարտված հանդիպմանը:
«Հիասթափությունը շատ է, քանի որ պետք է հաղթեինք: Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի, բայց ոչ ոքի խաղացինք: Փորձեցինք երրորդ գոլը խփել, սակայն, ցավոք, չկարողացանք:
Շատ էինք ցանկանում հաղթել «Օլդ Տրաֆորդում», գիտենք, թե որքան բարդ է այստեղ հաղթելը: Ուրախ ենք վաստակած միավորի համար և կփորձենք հաղթել մյուս խաղում: Ցանկանում ենք լինել առաջին քառյակում, այդ պատճառով էլ շատ կարևոր է հաղթել յուրաքանչյուր խաղում»,- «Արսնեալ»-ի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի կայքը: