00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գրիզմանը ներկա է եղել NBA-ի խաղին (լուսանկարներ)NBA օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Իրինա Շեյքը նոր գովազդային արշավում (լուսանկարներ)Մոհամեդ Սալահի ֆոտոշորքը` GQ ամսագրի համարԳոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին և նվաճեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին (տեսանյութ)Ռոնալդուն գովազդում է ներքանազգեստի իր բրենդը (տեսանյութ)«Իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ հետո հասել ենք փոխըմբռնման»․ ՄամեդյարովՀայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնեց իր 12-րդ հաղթանակը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

«Հյուսիս-հարավի» շինարարության ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին՝ ավելի քան 1,8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի կատարման շրջանակներում, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23.553.817.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու, առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել շինարարական աշխատանքների ժամանակ կատարված հավելագրումներին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարի առնչության վերաբերյալ, ով 2015 թվականի դեկտեմբերից ունեցել է ծրագրի՝ Տրանշ 1-ում իրականացվող շինարարական աշխատանքների որակական հատկանիշների և ծավալների համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններ։

Նախնական քննության տվյալներով՝ թիմի ղեկավարը, նախնական համաձայնության գալով այդ աշխատանքներն իրականացնող կապալառու ընկերության աշխատակիցների, ինչպես նաև ծրագրի պատշաճ իրականացման համար պատասխանատու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասու անձանց հետ, 2016թ. սեպտեմբերի 1-ին թողարկել և պատվիրատուի վճարմանն է ներկայացրել Տրանշ-1 հատվածում ողջ աշխատանքները կատարված լինելու մասին վկայող վճարման կեղծ վկայագիր, որում ներառված է եղել փաստացի չկատարված աշխատանքների արժեքը կազմող 1.804.232 ԱՄՆ դոլարին համարժեք 871.083.253 ՀՀ դրամ գումարի հավելագրում։ Արդյունքում՝ ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցներից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիմի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, որի արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
19 Դեկ
Գրիզմանը ներկա է եղել NBA-ի խաղին (լուսանկարներ)NBA օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները (տեսանյութ)Իրինա Շեյքը նոր գովազդային արշավում (լուսանկարներ)Մոհամեդ Սալահի ֆոտոշորքը` GQ ամսագրի համարԳոռ Երիցյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին և նվաճեց WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտին (տեսանյութ)Ռոնալդուն գովազդում է ներքանազգեստի իր բրենդը (տեսանյութ)Մեգան Մարքլն այցելել է ծերանոց (լուսանկարներ)«Իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ հետո հասել ենք փոխըմբռնման»․ ՄամեդյարովՀայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտում տոնեց իր 12-րդ հաղթանակը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերինԿորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք Բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր» Թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստով ձերբակալվածը քննիչի աշխատասենյակից դիմել է փախուստիՄեսսին ստացավ 5-րդ «Ոսկե խաղակոշիկ»-ը. սա ռեկորդ է (լուսանկար)Մելանյա Թրամփի և ԱՄՆ նախագահի սուրբծննդյան շնորհավորանքը Սպիտակ տնից (լուսանկար)Ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել. Էդիկ Բաղդասարյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Մալաթիայում գործող բուքմեյքերական գրասենյակի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կախված դի Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արջն ընկել է գայլի համար նախատեսված թակարդը․ տուգանվել է թակարդ դնողը Հնարքներ` Մխիթարյանի կատարմամբ (տեսանյութ)Հայտնի է ԱԺ երկու հանձնաժողովի նախագահի անուն. վաղը կկայանա «Իմ քայլը» ապագա խմբակցության հավաքը Քաղաքապետարանի արձագանքը՝ Երևանի բյուջեի վերաբերյալ քննադատություններին Իսպանացի հանրահայտ մարզիչը կստանձնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը Գերադասում եք 5 մետր ավելի երկար տոնածառ ունենալ, բայց 18 500 000 դրամ ավել վճարել Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ-ի տարածած տեղեկությունները զրպարտություն են. Տիգրան Աթանեսյան Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. ՊուտինՊՆ պարզաբանումը վիրավոր զինծառայողների վերաբերյալ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները Մեր կուսակցությունը 6 ամիս առաջ ուղղվելու շանս ուներ. Լեռնիկ Ալեքսանյան«Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր Ալմարզուքի ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Երգչուհի Глюк’oZa-ի նոր տեսահոլովակը (լուսանկարներ, տեսանյութ) Իրավապահները բացահայտել են Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. ձերբակալվել է 3 անձ 5 պատճառ Աշտարակ այցելելու համար. «МИР-24»-ի անդրադարձը (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքից ով ինչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում և երբ կընտրվի վարչապետԴեկտեմբերի 18-21-ը Հանրապետության հրապարակի հարակից հատվածներում երթևեկությունը կարգելվի Նոր հասցե՝ երգել սովորել ցանկացողների համար. բացվեց Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիան (լուսանկարներ)Սանտա Կլաուսը պատրաստվում է նվերներ հանձնել Պուտինին և Թրամփին ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեռացրել է Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնիցՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք Անաստասիա Վոլոչկովան լուսանկար է հրապարակել իր նոր տեսահոլովակի կերպարներից (լուսանկար) Հաջորդ տարվանից դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն ԹորոսյանՊետրոս Ղազարյանը նշանակվել է Հ1–ի լրատվական ծառայության տնօրեն
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջըTOP 50 ռեյտինգային թեկնածուները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըԴեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել