Բենզեման ճանաչվել է «Ռեալ»-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել է Կարիմ Բենզեման:
«Marca» պարբերականի կողմից անցկացվող հարցման արդյունքում հենց Բենզեման է «Ռեալ»-ի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Բենզեման 4 խաղում խփել է 1 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Մադրիդի «Ռեալ»-ը իսպանական Պրեմիերայում 14 տուրից հետո ունի 23 միավոր և 5-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում: