Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)
Видео14-ամյա ախուրյանցի տղան, որը միայնակ էր եկել Գյումրի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին անձամբ տեսնելու համար, վերջինիս հետ փողոցներով շրջում էր նույն մեքենայով։
Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988-ի երկրաշարժի նահատակների հիշատակի հուշարձանի մոտ տեղի ունեցած արարողությունից հետո, երբ Փաշինյանը փորձել է նստել մեքենան, տղան բազմության միջից մի կերպ կարողացել է Փաշինյանին խնդրել կանգնել ու լսել իրեն․ «Պարոն Փաշինյան, Ձեզ կարելի՞ է»։
Ախուրյանում բնակվող տղան՝ Հրանտ Չալոյանը, պատմել է, որ ապրում է իրենից փոքր քրոջ ու ծնողների հետ: Ընտանիքում աշխատում է միայն մայրը, հայրը չի աշխատում։ Իսկ թե ինչ խնդրով էր ցանկանում հանդիպել Փաշինյանին ՝ չցանկացավ բացահայտել․ «Կներեք, բայց չեմ կարող ասել, անձնական է: Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ»,- նշեց նա: