Դիմելու ենք Եվրոպական դատարան. Քոչարյանի պաշտպան
ՔաղաքականՄիանշանակ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ընդ որում դիմելու ենք վճռաբեկ դատարանին դիմելու հետ զուգահեռ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
«Չենք սպասելու մինչև Վճռաբեկ դատարանը մեր բողոքները քննի, որովհետև տվյալ դեպքում՝ վճռաբեկ դատարանը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,-ասաց նա: