Սպասեք և կտեսնեք. Արփինե Հովհաննիսյան
ՔաղաքականՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը քիչ առաջ մասնակցեց ընտրության և լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքին և կարևորությանը, նշեց, որ սա պարտադրված ընտրություն է, և որ շատերն իրենց հիասթափության արտահայտման եղանակը գտել են ուղղակի ընտրություններին չմասնակցելը:
«Ես կոչ եմ անում ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ըմբռնել իրավիճակն ու անպայման ընտրատեղամասեր այցելելով կատարել իրենց ընտրությունը: Մենք պետք է ցույց տանք, որ գիտակցոեւմ ենք այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ այնպես չէ, որ չի օգտագործվում վարչական լծակներ և ռեսուրսներ: ՀՀԿ-ական թեկնածուն պնդում է՝ «սպասեք և կտեսնեք»: