Նախնական տվյալներով` ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը
ՔաղաքականԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, թե նախնական տվյալներով քանի մարդ է մասնակցել ընտրություններին: Նրա խոսքով` ընտրությանը մասնակցել է 1 260 840 քաղաքացի կամ 48.63 տոկոս:
Ըստ Մուկուչյանի` Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 913 է, իսկ քվերակությանը մասնակցել է 404 599 կամ 47.06 տոկոս:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված էր 2 մլն 592 481 մարդ: