Ժամանակն է մասնակցելու մեր հայրենիքի հարստացմանը․ Սերժ Թանկյան
ԲլոգոսֆերաSystem Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աժ ընտրություններին արդյունքներին․
«Ինչ կարող եմ ասել: Հայաստանի ժողովուրդն այնքան բարձր և հստակ իր ձայնը բարձրացրեց, որ նախորդ իշխող կուսակցությունները (ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն) չկարողացան նույնիսկ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը խորհրդարան մտնելու համար: Սա հնարավորություն կտա գործադիրի ղեկավար Փաշինյանին մանդատը շարունակել հետագա բարեփոխումներով և հետամուտ լինել ծրագրերին երկրում անհրաժեշտ տնտեսական զարգացման համար: Պետության կողմից նախկինում պաշտպանված անձինք, որոնք ներգրավված են կոռուպցիայի մեջ և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ տարիներ շարունակ արված անարդարության մեջ, կվճարեն իրենց եկամուտները և պատասխան կան արդարադատության առաջ: Հայկական սփյուռքը այլևս չի կարող լինել հեռավոր հեռուստադիտող, որը սպասում է, թե ինչ կլինի: Դա տեղի է ունեցել. Ժամանակն է մասնակցելու մեր հայրենիքի հարստացմանը:
Սա իսկապես կարևոր իրադարձություն է հայոց պատմության մեջ և պետք է հաղթանակ տանենք»: