Նոր մանրամասներ Երևանում՝ «Հայաթ հոթել»-ում հնչած կրակոցներից, որտեղ հայտնաբերվել էր տնօրենի դին
Արտակարգ ՊատահարՀայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ազատ Դանիելյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ Արթուր Նաջարյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև՝ Ինքնասպանություն՝ Երևանում. «Հայաթ հոթել»-ում հայտնաբերվել է տնօրենի դին
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ձերբակալվել է դեկտեմբերի 8-ին, գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 33 հասցեում գործող «Հայաթ հոթել»- ում հնչած կրակոցների և հոթելում հայտնաբերված Գայի պողոտայի բնակիչ, 33-ամյա Անժելա Իսրայելյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը տեղեկություններ է ստացել, որ Ա. Իսրայելյանն ու Ա. Նաջարյանը, ովքեր գտնվել են քաղաքացիական ամուսնության մեջ, միասին բնակվել են նշված հոթելի համարներից մեկում: Դեկտեմբերի 8-ին նշված հոթելում վերջիներս վիճաբանել են, որի ժամանակ հոթելի մատուցողուհի Մ. Ե.-ն դուրս է եկել և փորձել է օգնություն խնդրել և այդ ժամանակ հոթելի ներսում կրակոցների ձայներ են լսվել, ով ներս է մտել և տեսել Ա. Իսրայելյանին մահացած, իսկ սենյակում էլ «ԱԿՍ» ինքնաձիգն է եղել, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մեկուսացրել են: