Հայտնի են ֆուտբոլի Մ-21 հավաքականի մրցակիցները
СпортԴեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի՝ մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: