Արոնյանը միավոր կիսեց
ՍպորտԼոնդոնում մեկնարկել է London Chess Classic-ը:
Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը մրցեց Մաքսիմ Վաշիե Լագրավի հետ. շախմատիստները միավոր կիսեցին:
Ոչ ոքի խաղացին նաև Կարուանան ու Նակամուրան:
Դեկտեմբերի 12-ին կրկին պարտիաներ կլինեն դասական շախմատի կանոններով, իսկ դեկտեմբերի 13-ին կխաղարկվեն արագ և կայծակնային շախմատի պարտիաներ: Եզրափակիչը և 3-րդ տեղի համար մրցախաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-17-ը: