00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետՌոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ)«Մախինացիաների» համար նոր դուռ է բացվումԵրբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար, էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք. Մենուա ՀարությունյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Լինելու ենք հետևողական. Լուսինե Բադալյան48 տարեկանում մահացել է Սերգեյ Բալաշովը (տեսանյութ)Ոչինչ չանելու նուրբ արվեստըՆիկոլի օրոք ԼԳԲՏ լոբբին ֆուլ քարտ-բլանշ է ստացել Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դի

Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

Ինչպես տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական եւ հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ «Ավրորան» ստեղծվել է երեք տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր մեծ ազդեցություն ունեցել տեղահանված անձանց, հակամարտության գոտիներում գտնվող երեխաների, փախստականների, միգրանտների եւ այլ խոցելի իրավիճակներում հայտնված քաղաքացիների կյանքում։ 2016թ.-ից «Ավրորա» մրցանակը շուրջ 3.3 միլիոն դոլար է շնորհել մերօրյա հերոսներին` մարդասիրական օգնության 11 ոլորտներում աջակցել 23 նախագծերի իրականացմանն՝ ամբողջ աշխարհում։ Այս տարի «Ավրորա» մրցանակն օգնել է ավելի քան 375,000 ռոհինջա փախստականների։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության եւ այլ կրթաթոշակներ է հատկացրել հակամարտության գոտիներից 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել կրթություն ստանալ Միավորված աշխարհի քոլեջների (UWC) միջազգային ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008թ․-ից լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը «Գթության մայր» հիվանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։ Վերջին տասը տարիներին Քաթինան բնակվում է Սուդանի պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն արգելված է։ Տեղացիների շրջանում նա հայտնի է որպես «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունեությունն այժմ շարունակելու է իբրեւ նույն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսավորում է Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը՝ Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։

«Մենք շատ ուրախ ենք ողջունել նախաձեռնության առաջին նախագահին։ Թոմ Քաթինան իրապես մարմնավորում է «Ավրորայի» ոգին, որն առաջ մղելու շարժիչ ուժը կլինի՝ օգնելով հասցնել մեր մարդասիրական առաքելությունը դրա կարիքն ունեցողներին եւ երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր դրական փոփոխություն են բերում։ Հաճելի է, որ 2017թ․ «Ավրորա» մրցանակի  դափնեկիրն այս կազմակերպության առաջին նախագահն է», - ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների համատեղ հայտարարությունում։   

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նորանշանակ նախագահ բժիշկ Թոմ Քաթինան ասաց․ «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Ես երախտապարտ եմ այն ազդեցության համար, որ «Ավրորա» մրցանակն ունեցավ իմ կյանքում, ինչպես նաեւ «Գթության մայր» հիվանդանոցին տրամադրված ֆինանսական աջակցության համար․ այն Սուդանում օգնեց փոխակերպել Նուբայի ժողովրդի կյանքը։ Ես հավատում եմ այսօրվա կարեւորագույն մարտահրավերներին ուղղված մարդասիրության պարզ, բայց հզոր ուժին եւ իմ նոր դերում հավատարիմ կմնամ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարին՝ սատարելով «Ավրորային» օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիք ունեն սեփական ապագան ստեղծելու»։

2015թ․ Time ամսագիրը Քաթինային ճանաչել է աշխարհի «100 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը։ Նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել ԱՄՆ Բրաունի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանները։ Նախկինում ռազմական վիրաբույժ է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։

«Ավրորայի» ղեկավար թիմում եւս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, որը 2011-2015թթ. եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը։ Հայկ Դեմոյանը հեղինակ է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով լույս տեսած բազմաթիվ մենագրությունների եւ գիտական հոդվածների։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, որոնք մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):



 

Լրահոս
20 Մար
Միքայել Մինասյանը վաճառում է «Օպերա Սյութ» հյուրանոցը․ Irakanum.am Կասիլյասը երկարաձգեց պայմանագիրը «Պորտու»-ի հետՌոնալդուն միացել է Պորտուգալիայի հավաքականին (լուսանկարներ)Visa PaySticker-ի առավելությունները (տեսանյութ) «Մախինացիաների» համար նոր դուռ է բացվումԵրբ Քոչարյանի արածի մի տոկոսն անեք Հայաստանի և Արցախի համար, էդ ժամանակ էլ մեծ-մեծ կխոսաք. Մենուա ՀարությունյանNBA. օրվա արդյունքները (տեսանյութ)Լինելու ենք հետևողական. Լուսինե Բադալյան48 տարեկանում մահացել է Սերգեյ Բալաշովը (տեսանյութ)Ոչինչ չանելու նուրբ արվեստըՆիկոլի օրոք ԼԳԲՏ լոբբին ֆուլ քարտ-բլանշ է ստացել Դեբեդ գետից դուրս է բերվել 18-ամյա աղջկա դիՆազենի Ղարիբյանը՝ նախարարի պաշտոնը զիջելու մասինԻտալիայի հավաքականը պայմանագիր է կնքել Armani -ի հետ (լուսանկարներ)Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը կորուստներ ունի Հայաստանի դեմ խաղից առաջ20.000 ԱՄՆ դոլարն ու 9.մլն 700 հազար դրամը հափշտակել, փոխարենը պիտակներ են դրել. մանրամասներ «Հայինկասացիա»-ի գողությունիցԻրանում կրակի փառատոնի ժամանակ զոհեր և վիրավորներ են եղել (լուսանկարներ) Խոշոր յուրացումներ՝ Արթիկի թիվ 2-րդ հիմնական դպրոցում և Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնումԿառավարության անգործությունը ներդրումային ծրագրի դեմ թիրախավորված արշավի մաս է կազմումՀայտնի է Մոսկվայի բնակարաններից մեկում 12-ամյա հայ տղայի մահվան պատճառըԱվտովթարից տուժած 8-ամյա երեխան մահացել էԱզատ և 13 կետով ավելի երջանիկ. Փաշինյանը՝ Հայաստանի մասին Գայթակղիչ VARDA-ն՝ մարզվելիս (տեսանյութ)Հրապարակվել են «Եվրատեսիլ-2019»-ի գլխավոր բեմի լուսանկարները Բացառվում է, որ ապրիլի 23-ը նշվի որպես քաղաքացու օր․ ՊապիկյանՂազախստանի մայրաքաղաք Աստանան կվերանվանվի Նուրսուլթան. որոշումն ընդունված էՓաշինյանը և Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Մի քանի միլիոն դոլարի մեքենաներ տեղափոխող նավ է հրդեհվել ու խորտակվել (լուսանկարներ, տեսանյութ)Հարցերն այսպես չեն լուծվում. Հովիկ ԱղազարյանՄոսկովյան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 12-ամյա քաղաքացու դին Վալերի Մելաձեն իրականացրել է հայ տղայի երազանքը (տեսանյութ) «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումարՏոկիո-2020. ներկայացվել է Օլիմպիական խաղերի պաշտոնական ջահը Ադրբեջանի հարձակողական բնույթի զորավարժությունները չեն նպաստում խաղաղությանը պատրաստվելուն. ԱԳՆՆազարբաևի ավագ դուստրը Ղազախստանի սենատի խոսնակ է դարձել Գրավատների հարցը հասավ ԱԺ. ակցիաները չեն դադարի, մինչև ընդհանուր հայտարարի չգանԱԳՆ խոսնակը՝ գերևարված Կարեն Ղազարյանի վերադարձի մասին Նաիրա Զոհրաբյանը հովանոց է պահում Ռուբեն Ռուբինյանի գլխինԹեհրանում օդանավը այրվելով վայրէջք է կատարել (տեսանյութ) Գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում. Ռուսլան Բաղդասարյան Ընդունված ավանդույթ է եղել փայ-փայ անելու գործընթացը. Սուրեն Պապիկյան Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ) Իլհամ Ալիևը կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ, լուսանկարներ)Քոլեջում դասերը վերականգնված են. ԿԳՆ Հայաստանը բարելավել է իր դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին. Վալերի Սեմերիկով Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3) Համապետական շաբաթօրյակի ընթացքում կվերացնեն 6 աղբանոց և 447 աղբակույտ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Ամենադիտված
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը. «Նովոստի–Արմենիա» (տեսանյութ)«Դավա՛յ ստուց» (տեսանյութեր)Դուրս իմ կաֆեի տարածքից. Արարատ Միրզոյանի կինը՝ հեղափոխական և հետհեղափոխական ակտիվիստների մասին Նաչալովայի հայրը հայտնել է երգչուհու մահվան պատճառը Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց. սրբապղծություն Որտեղ բռնեմ, կանաչապատելու եմ. Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Ցավոտ սեռական հարաբերությունները՝ ամուսնական աններդաշնակության պատճառ․ բժիշկ-սեքսոպաթոլոգի խորհուրդըՕպերայի «ազատագրո՞ւմ», թե՞ քաղաքական վենդետա
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՄահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրել