Նարեկ Աբգարյանի մենամարտի օրը փոխվել է
ՍպորտԴեկտեբերի 15-ին Վորոնեժում նախատեսված բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը չեղարկվել է, ինչի պատճառով տվյալ օրը նախատեսված մենամարտերը նույնպես չեն կայանա: Այս մասին տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն:
Նարեկ Աբգարյանն իր մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 18-ին՝ Կազանում: Մրցակիցը նույնն է՝ Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովը: Հիշեցնենք, որ նույն օրը ռինգ դուրս կգա նաեւ Գոռ Երիցյանը, ով կմենամարտի WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար: