Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրում է սպանել իրեն և Վենեսուելայում հաստատել դիկտատուրա
ԱշխարհՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնին մեղադրել է իրեն տապալելու և սպանելու ծրագրեր մշակելու մեջ: Այդ մասին Մադուրոն նշել է Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Պարոն Բոլթոնը նշանակվել է պետական հեղաշրջում կազմակերպելու, Նիկոլաս Մադուրոյի սպանությունը և անցումային կառավարություն ստեղծելու ծրագրի պատասխանատու»,- ասել է Մադուրոն: Նրա կարծիքով՝ այդ նպատակների իրականացման նպատակով Բոլթոնը կապ է պահպանում վենեսուելացի ծայրահեղ աջերի հետ, ինչպես նաև «Կոլումբիան վերածել է այդ հիմար և ատելությամբ լի օպերացիաների իրականացման բազայի»: