Ի հիշատակ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի՝ մարվել են Էյֆելյան աշտարակի լույսերը
ԱշխարհԻ հիշատակ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի՝ Փարիզում ուղիղ կեսգիշերին մարվել են Էյֆելյան աշտարակի լույսերը: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Թվիթերյան իր միկրոբլոգում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այս առիթով գրել է.
«Մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի և ի աջակցություն նրանց հարազատների և Ստրասբուրգի բոլոր բնակիչների»:
Nous éteindrons mercredi soir @LaTourEiffel à minuit, en hommage aux victimes de l'attaque survenue à #Strasbourg et en soutien à leurs proches et à l'ensemble des Strasbourgeois. pic.twitter.com/BwO2TnTINc
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) December 12, 2018