Այսուհետ FINLANDIA օղին կլինի նոր փաթեթավորմամբ
ՏնտեսությունԱյսուհետ FINLANDIA օղին խանութներում փնտրեք նոր փաթեթավորմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում FINLANDIA օղու պաշտոնական ներկայացուցիչ «Անդակո» ընկերությունը։
«Նոր դիզայնը սառույցի հաջորդ էվոլյուցիան է: Մենք ավելացրել ենք դետալներ, որոնք թույլ են տալիս ավելի լավ ընկալելու ապրանքատեսակին իմաստ հաղորդող պատմությունները», - պատմում է Կարմեն Դ՛ասենդիսը՝ FINLANDIA Vodka ընկերության ավագ փոխնախագահն ու համաշխարհային տնօրենը:
Նրա խոսքով՝ FINLANDIA օղու նոր փաթեթավորումը դիզայներական աշխատանքի հաջորդ էվոլյուցիոն թռիչքի մարմնավորումն է, ինչն էլ արտացոլում է ապրանքատեսակի բարձրակարգ որակը։
2018 թվականի ապրիլին BROWN-Forman ընկերությունը ներկայացրեց Finlandia օղու շշի նոր դիզայնը։ Շշի դիզայնի զարգացումը հիմնված է ապրանքատեսակի հիմնական սկզբունքների վրա՝ Luonto (բնություն), Tislaus (թորում) և Muotoilu (դիզայն): Հալվող սառույցի տեսքով շշի բնորոշ դիզայնն ընդգծում է խմիչքի բնական փայլը, իսկ շշի «ուսին» գտնվող հյուսիսային եղջերուն ու բևեռային արևը հիշեցնում են դրա ֆիննական ծագման մասին: Նկատելի կապույտ փականը, փաթեթավորումն ու շշի պիտակը, ինչպես նաև պղնձե դետալը՝ «Օղի՝ Բևեռային արևի երկրից» գրությամբ, Finlandia Vodka-ն առանձնացնում են բոլոր դարակաշարերում: Փաթեթավորման դիզայնի հեղինակն է ''Cartils Branding & Packaging Design'' ընկերությունը:
FINLANDIA օղու նոր շիշը հասանելի է արդեն մեծածախ ու մանրածախ վաճառքում՝ նոյեմբերի 1-ից:
Հավելյալ տեղեկատվություն
FINLANDIA օղու արտադրությունն սկսվել է 1970 թվականին: Այս խմիչքի նպատակն է եղել ներկայացնել այն լավագույնը, որ կա Ֆինլանդիայում՝ արտահայտված բնության (Luonto), արվեստի մակարդակին հասնող թորման (Tislaus) և դիզայնի (Muotoilu) միջոցով: FINLANDIA-ն շարունակում է ապրանքատեսակի ավանդույթը և ոգեշնչման աղբյուր փնտրում իր հայրենիքում՝ հատուկ նշանակություն տալով այս հիմնարար սկզբունքներին և անփոփոխ թողնելով փափուկ համը՝ աննշան խրթխրթան նրբերանգով:
Brown-Forman
1870 թվականին Ջորջ Գարվին Բրաունի կողմից հիմնադրված Brown-Forman ընկերությունը հարստացրել ու բարելավել է սպառողների կյանքը՝ առաջարկելով բարձրորակ ալկոհոլային խմիչքի ապրանքատեսակներ: Այն ոչ միայն ամերիկյան ամենախոշոր ընկերություններից է, որը զբաղվում է թունդ ալկոհոլային խմիչքների ու գինու արտադրությամբ, այլև աշխարհում թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտի 10 ամենախոշոր կազմակերպություններից մեկն է: Brown-Forman ընկերությունն ունի 4600 աշխատակից, և իր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 25 թունդ ալկոհոլային խմիչքների ու գինու ապրանքատեսակներ: