Անկարայում ճեպընթաց գնացքը վթար է ենթարկվել․ տուժածների մեջ հայեր չկան
TurkeyԴեկտեմբերի 13-ին Անկարայից Քոնիա ուղևորվող ճեպընթաց գնացքը բախվել էր լոկոմոտիվին, ինչից հետո երեք վագոնները դուրս են եկել ռելսերից:
Գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Գնացքի ուղևորներից 47-ը տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են բժշկական հսկողության ներքո:
Վթարի գործով ձերբակալվել է «Թուրքիայի երկաթուղիներ»-ի 3 աշխատակից:
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Անկարայում գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։
Նշվում է, որ 46 մարդ տուժել է, որոնցից երեքը ծանր վիճակում են։