Արցախում արտասովոր չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել
ԱրցախԱրցախի Հադրութի շրջանում ռեկորդային չափսերի հասնող ժենգյալով հաց է թխվել: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը: Հաղորդվում է, որ 20 կգ 885 գրամ քաշ եւ 3 մետր երկարություն ունեցող հացը գրացվել է «Դյուցազնագրքում»:
Դրա պատրաստման համար մոտ 1.5 ժամ է անհրաժեշտ եղել: Պատրաստման աշխատանքներին մասնակցել է 8 մասնագետ:
«Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Պատրաստվել է հացի չափերին համապատասխանող հատուկ սալօջախ»,- նշել է աղբյուրի զրուցակիցը:
Նախաձեռնության մասնակիցներն այսկերպ ցանկացել են ևս մեկ անգամ արժեվորել Արցախյան խոհանոցային մշակույթն ու ավանդական ուտեստները: