Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցներ
СпортՀայաստանի բասկետբոլի մինչև 18, մինչև 20 կանանց և տղամարդկանց թիմերը գիտեն իրենց առաջիկա մրցակիցներին Եվրոպայի առաջնության C և B դիվիզիոններում:
2019 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի հավաքականները:
Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորայում:
Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականի մրցակիցները B ենթախմբում կլինեն՝ Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները:
Այս առաջնությունը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը՝ նույնպես Անդորայում:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2019 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ:
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա հուլիսի 12-21-ը Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում: