Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Լոնդոնի մրցաշարում:
Լոնդոնում ընթացող London chess classic մրցաշարի 6-րդ տուրում Մելքումյանը կիսեց միավորը լեհ շախմատիստի հետ: Այս տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 4,5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով:
Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին: