Ֆերդինանդ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնաց
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն անհաջող մեկնարկեց մաստերս մրցաշարում:
Չինական Գունաջու քաղաքում անցկացվող «Masters» մրցաշարի մեկնարկային, որակավորման գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ճապոնիան ներկայացնող Սոիչի Հաշիմոտոյի հետ: Կարապետյանին չի հաջողվել հաղթել և նա դուրս է մնացել հետագա պայքարից:
Ձյուդոյիստի համար սա տարվա վերջին մրցաշարն էր: