Մխիթարյանի ցուցանիշը
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Արսենալ»-ը պարտվել է «Սաութհեմփթոն»-ից:
Ունայի Էմերիի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանի համար սա առաջին դուբլն էր Անգլիայի առաջնությունում: Վերջին անգամ ակումբային ֆուտբոլում Մխիթարյանը դուբլ էր ձևակերպել 2015թ-ին` «Բորուսիա»-ի կազմում: Այս մասին գրում է Opta Sports-ը:
Ընդհանուր առմամբ, «Արսենալ»-ում` ԱՊԼ-ում կիսապաշտպանը 25 խաղում խփել է 5 գոլ: