00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս Ողբամ մեր բոլորիս վիճակըԽնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)Մեղադրանք է առաջադրվել ՊՆ պայմանագրային զինծառայողի կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար Բարտին՝ աշխարհի առաջին ռակետէնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Դե, եթե նեղվելու չի, սրանից հետո կասենք սիրուն աղջիկ, տիկի՛ն Անի Սամսոնյան և փայլուն ընդդիմություն․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)Փայլուն ստերի և փայլուն մանիպուլյացիաների քաղաքականություն. Շարմազանովը՝ Փաշինյանի կես տարվա աշխատանքի մասինՈւզում ենք հորդորել դադարեցնել դաժան փառատոնը․ բողոքի ակցիա՝ ընդդեմ շուն ուտելու (տեսանյութ, լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Ֆիլմարտադրողների բաց նամակը՝ Լիլիթ Մակունցին

Ֆիլմարտադրողները բաց նամակ են հղել մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին։ Նամակում մասնավորապես գրված է․ 

«Դեկտեմբերի 12-ին, Ձեզ հետ հանդիպման արդյունքում, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՖԱՀՖ հիմնադիր-անդամ Հովհաննես Գալստյանը ընդհատեց դեկտեմբերի 3-ին սկսված իր Հացադուլը։ Դրանով, հուսով ենք, ընդհատվեց պետական երկու կառույցների՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հովհաննես Գալստյանի հիմնադրած «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը» Հայ-Բուլղար-Գերմանական կինոնախագծի դեմ մեկ և կես տարի առաջ սանձազերձված ապօրինությունների ու դիմակայության շրջանը և սկսվեց նոր՝ կառուցողական երկխոսության շրջան՝ ի շահ այս ուշագրավ միջազգային կինոնախագծի արտադրության բարեհաջող ավարտի։

Ֆիլմի դեմ գործողությունները ուղեկցվեցին մամուլում, սոցիալական ցանցերում ընկերության վարկաբեկման, հաճախ անանուն, ֆեյք անձանց կողմից իրականցվող ապատեղեկատվության, կեղծ մեղադրանքների աննախադեպ արշավներով։ Անօրինակությունների գագաթնակետը դարձավ 2018թ-ին կինոկենտրոնի նոր կանոնակարգի ընդունումը, որի թիվ 15 կետը կիրառելով՝ ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովը (Նազինե Ղարիբյան, Նաիրա Վարդանյան, Արմինե Անդա, Սեդա Գրիգորյան, Խանե Պողոսյան, Վիկտորիա Ալեքսանյան) մերժեց «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հայտը՝ չեղարկելով 2015թ-ին կինոկենտրոնի ստանձնած՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով ֆինանսավորելու պարտավորությունը։ Իրավական տեսանկյունից աննախադեպ այս որոշման արդյունքում Պարալլելս Ֆիլմպրոդաքշնը կրեց ահռելի ֆինանսական կորուստներ, մասնավորապես․

Ա․ Հետաձգվեցին 2018թ-ի ամռանը Հայաստանում նախատեսված նկարահանումները

Բ․ Սառեցվեցին Բուլղարական և Գերմանական գործընկերների ներդրումները

Գ․ Կասեցվեցին ֆինանսավորման նպատակով ԵՄ հիմնադրամների հետ աշխատանքները

Դ․ Չեղարկվեցին ֆիլմի 3 տասնյակ աշխատակիցների աշխատանքային համաձայնագրերը

Ե․ Փոշիացվեցին արտադրողների՝ տարեսկզբից կատարված մոտ 25մլն դրամի ներդրումները

Զ․ Չեղարկվեցին 2018թ-ի աշնանը Բուլղարիայում կայանալիք նկարահանումները

Է․ Չեղարկվեց 2018թ-ի ձմռանը Գերմանիայում կայանալիք հետատադրությունը

Ը․ Չեղարկվեցին 2019թ-ին ֆիլմի տարածման համաձայնագրերը

Թ․ Խաթարվեց Համատեղ արտադրության եռակողմ պայմանագրով նախատեսված պլանը։

Ժ․ 2017թ-ին նկարահանված նյութի մեծ մասը դարձավ ֆիլմում օգտագործելու ոչ պիտանի։ Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության իրավաբանների ահազանգները՝ ՀՀ օրենսդրության հետ կանոնակարգի հիշյալ կետի անհամապատասխանության մասին, մնացին անպատասխան։

Ձեր հրահանգով հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, ՀՀ Արդարադատության նախարարության փորձագետը նույնպես փաստեց, որ ազգային կինոկենտրոնի ու ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի կողմից «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ որպես պատժիչ գործիք կիրառված կանոնակարգի կետը հակաօրինական է։ Հիշյալ կետով, բացի «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մերժվել են նաև նույն ընկերության կողմից ներկայացված երիտասարդ անկախ կինոռեժիսորների չորս կարճամետրաժ կինոնախագծեր։ Հետևությունը մեկն է՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշնի» հանդեպ իրականացվել է թիրախավորված գործընթաց՝ կինոընկերության գործունեությունը պարալիզացնելու, նրա բիզնես համբավին և միջազգային վարկին հնարավորինս ջախջախիչ հարված հասցնելու նպատակով։

Հարգելի տիկին Մակունց, հաշվի առնելով վերոշարադրյալ փաստերը, մենք, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի անդամներս, հորդորում ենք Ձեզ․

Ա․ Վերահաստատել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծի հանդեպ պետական կառույցի՝ ազգային կինոկենտրոնի կողմից ստանձնած պարտավորության փաստը՝ համաձայն Ձեր և պարոն Հովհաննես Գալստյանի միջև, նախարարության իրավաբանի, կինոընկերության փաստաբանի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորածության։

Բ․ Բացատրություն պահանջել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանից՝ «Տատիկիս Վարսերը» ֆիլմի արտադրությանը հասցրած վնասի, իրականացված ներդրումների փոշիացման, ակնկալվող ներդրումների կասեցման, մշակույթի նախարարությանը՝ ֆիլմի փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու միջոցով ապակողմնորոշելու, փաստերի վերաբերյալ։ Կինեմատոգրաֆիական լայն շրջանակների հետ քննարկել հիշյալ անձի կողմից ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետագա նպատակահարմարությունը։

Գ․ Բացատրություններ պահանջել «ֆիլմերի ֆինանսավորման պետական հանձնաժողովի» անդամներից՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության մեկ լիամետրաժ և երիտասարդ կինոգործիչների չորս կարճամետրաժ Հայտերի անօրինական մերժման վերաբերյալ և բացառել հետայսու, ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովներում նրանց ընդգրկվելու հնարավորությունը։ ՖԱՀՖ-ը «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության դեմ իրականացված անօրինակությունների աղմկոտ այս պատմությունը դիտում է որպես կինոյի պետական կառավարման մեջ տարիներով արմատավորաված ստվերայնության, հատվածային շահի գերակայության արատավոր շղթայի հերթական դրսևորում։ ՖԱՀՖ-ը ստեղծվել է Հայաստանցի ֆիլմարտադրողների շահերը պաշտպանելու նպատակով և իր գործունեության հիմնական նպատակը համարում է Հայաստանում մրցունակ և արդյունավետ կինոարտադրության ձևավորմանը նպաստելը։ Վստահ ենք, որ մեր նպատակները իրականանալի են Հայաստանում ձևավորվող նոր իրականության, տնտեսության և հասարակության առողջացման շարունական գործընթացի պայմաններում և լիահույս ենք, որ դիմում ենք Ձեզ՝ որպես վերոշարադրյալով մտահոգված համախոհի»։

Նիկոլայ Դավթյան, կինոռեժիսոր ՖԱՀՖ Ավագների Խորհրդի նախագահ Տաթև Ավետիսյան, կինոռեժիսոր ՖԱՀՖ համակարգող, ՀՀ Հանրային Խորհրդի անդամ 

Լրահոս
24 Հուն
Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս Ողբամ մեր բոլորիս վիճակըԽնդրում եմ մնալ դասական պատգամավորի ֆորմատի մեջ (տեսանյութ)«Կոմերսանտ»-ը 3 մլրդ ռուբլի Է գնահատել ավիաընկերությունների կորուստները Վրաստան թռիչքների արգելքի պատճառով Մեղադրանք է առաջադրվել ՊՆ պայմանագրային զինծառայողի կեղծ վկայական և աշխատավարձի վերաբերյալ կեղծ տեղեկանք օգտագործելու համար Բարտին՝ աշխարհի առաջին ռակետէնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Դե, եթե նեղվելու չի, սրանից հետո կասենք սիրուն աղջիկ, տիկի՛ն Անի Սամսոնյան և փայլուն ընդդիմություն․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)Փայլուն ստերի և փայլուն մանիպուլյացիաների քաղաքականություն. Շարմազանովը՝ Փաշինյանի կես տարվա աշխատանքի մասինՈւզում ենք հորդորել դադարեցնել դաժան փառատոնը․ բողոքի ակցիա՝ ընդդեմ շուն ուտելու (տեսանյութ, լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Խորհուրդ եմ տալիս ֆեյսբուքյան գրառումների մակարդակով այստեղ քոեմենթներ չանել․ Անի Սամսոնյան (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է Հայաստանի պատվիրակության հետ (տեսանյութ) Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը պպզած՝ ռեպլիկ էր թողնում իրենց բակով անցնող գեղեցիկ աղջկա հետևից (տեսանյութ)CATALUNYA-ի առաջնությունում Արթուր և Ռազմիկ Մայիլյանները դարձան չեմպիոն (տեսանյութ, լուսանկարներ)Կարող ա՞ մի օր էլ հարց բարձրացնեք, որ ձեր հարևանի աղջիկը տունն է մնացել և ոնց անեք, որ ամուսնացնեք (տեսանյութ)Արգենտինան ու Կոլումբիան հաղթանակ տոնեցին (տեսանյութ)Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի առթիվ ՈՒՂԻՂ. ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսըՎիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը «Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը». «Սասնա Ծռեր» ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ-ների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Մարզերից 3-ում հունիսի 22-24-ը փրկարարները բռնել են իժ, գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Օրվա խորհուրդըԱստղագուշակ՝ հունիսի 24-ի համարԱնուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերումՖեդերերը 10-րդ անգամ հաղթել է Հալլեի մրցաշարումԲռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը դուրս է եկել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչԵվրոպական խաղեր. Արման Դարչինյանը պարտվեց 1/8 եզրափակչումԱռաջին տեղեկությունները 2020 թվականի առաջին iPhone-ների մասին (լուսանկարներ)Կիևում գեյ-շքերթը բախումների է հանգեցրել (տեսանյութ)ՍԴ կայքի «կառուցվածք» բաժնում փոփոխություններ արվել են դեռևս մեկ տարի առաջ. Fip.am Տիգրանի գոտեմարտին տեղում հետևում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ ԾառուկյանըԼյովա Գևորգյանը` ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն (տեսանյութ)Ալեսանդրա Ամբրոսիոյի հանգիստը` Հունաստանում (լուսանկարներ)Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ) «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականության գինն ու նշանակությունը». Արթուր ՂազինյանՍպասում ենք նոր մեդալների, դուխով. Արայիկ Հարությունյան Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ. Սերգեյ ՄեղրյանՍամբիստ Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն Որոշ հակաբիոտիկների ազատ վաճառքը կսահմանափակվի. ԱՀԿ Թբիլիսիում բողոքի ակցիան շարունակվում է. ՈւՂԻՂ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը լողավազանից Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ չգովա. Հակոբ ԿարապետյանԿարիբյան ավազանից մինչև Սևան. որտե՞ղ են հանգստանալու ԱԺ պատգամավորները (տեսանյութ)Չեչնիայի ԱԳՆ-ն պարզաբանել է Քադիրովի` «Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է» արտահայտությունը Երևանում բախվել են Ford-ը և Opel-ը. կա տուժած
Ամենադիտված
Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Տաքսու վարորդը սպառնում է բռնաբարել ուղևորին (տեսանյութ)Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքիցՔՊ պատգամավորը կրիմինալ դեմքերի ու հեռուստաաստղերի հետ երևանյան ակումբում վայելել է իր երեկոնՆոր սկանդալային բացահայտումներ, որոնց մասին հանրությունը պետք է իմանաՎրացի և ռուս խորհրդարանականների վեճի ժամանակ հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճըԻնչպես է կալանավորը մոր թաղման ժամանակ սգո սրահից փախուստի փորձ արել (տեսանյութ)Պատգամավոր Հայկ Սարգսյանը տառասխալով գրառում է արել (լուսանկար) «Ջահել աղջիկ ես, տեղդ սուս նստի». վարորդի ծխելու դեմ հերթական վեճը երթուղայինում (տեսանյութ)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Սպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՀինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Մարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՆոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ Ամերիկուհին տեսագրել է իր տան մոտ զբոսնող «այլմոլորակային էակի» (տեսանյութ)
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Քոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»