00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եթե չլիներ «թավշյա հեղափոխություն»-ը, ի՞նչ հակակոռուպցիոն ծրագիր կմշակեիք (տեսանյութ)Նոր Հաճնում շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում․ ԱԳՆ Հայաստանի հավաքականի հայտացուցակը (լուսանկար)Արթուր Ալեքսանյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ստեփանակերտում հրդեհի հետևանքով մարդ է մահացել Եվրո-2020. օրվա խաղերըԻնչո՞ւ է ԲՀԿ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրել Նարեկ Համբարձումյանին (տեսանյութ)Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձախողի, ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունը (տեսանյութ)Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը. «Սասնա Ծռեր»

Ընտրական «գամբիտ»

Ընտրություններից հետո սկսվում է բուն քաղաքական կյանքը` խորհրդարանի ու կառավարության կազմավորումը: Դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն հայտարարեց, թե ովքեր են մանդատ ստանում. ըստ այդմ՝ ՔՊ-ն կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ն` 18:

Նշենք, որ վարչապետի հարց չկա, կա նախարարների հարց. փաստացի՝ նախարարներն ուզում են պատգամավոր դառնալ: Կես տարվա աշխատանքից շատերը հասկացել են, որ մի կողմից ուժից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է վտանգը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը և կկորցնեն պորտֆելը։ ԱԺ պատգամավորի կարգավիճակը ընտրագույն է` ուշադրության կենտրոնում են, անընդհատ գնում են գործուղումների, ստանում են բարձր աշխատավարձ և ունեն 0 պատասխանատվություն:

Փորձագետները տագնապի ազդանշան են բարձրացնում, որ «Իմ քայլին» խորհրդարանում կոճակ սեղմելու գործառույթին է ընծայվելու ու այլ անելիք չունի՝ ինչպես ժամանակին՝ նախկինները: Սկիզբը խոստանում է հետաքրքիր լինել. երբ մանդատները ստանան, սկսվելու է խորհրդարանում պաշտոնների բաշխումը` նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությունները, միջազգային կառույցներում Աժ պատվիրակությունների ու բարեկամության խմբերի կազմավորումը, խմբակցությունների ղեկավարների ընտրությունը: Դրսից հետաքրքիր են միայն նախագահ+փոխնախագահներ+հանձնաժողովների նախագահների ընտրությունները, ներսում այս գործընթացները մինի սկանդալներ ու մինի պատերազմներ են հարուցելու կուսակցությունների ներսում ու շուրջբոլորը:

Արդեն հայտնի է, որ Աժ նախագահի հիմնական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, փոխնախագահներինը` Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: ԲՀԿ նախագահը խոստանում է ժողովրդի ձայնը լինել` հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը: Ակնհայտ է, որ կոալիցիա չենք ունենալու: ՔՊ-ն ԱԺ-ում ունի մեծամասնություն և որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի տեսնում: Ընտրություններից առաջ Փաշինյանն ասել էր, որ լինելու են ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային փոփոխություններ: Առայժմ ապագա կառավարությունից հայտնի են երկու նախարարների անունները` Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան:

Մյուսներն անհայտ են, ինչպես նախարարությունների թիվն ու անվանումները: Թեպետ ստեղծված պայմաններում դա պայմանականություն է, միևնույնն է, բոլոր դերերում լինելու է Նիկոլը ու բոլոր պահանջները ներկայացվելու են նրան` թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում: Նույնիսկ Չարենցավանի 3-րդ դպրոցում: Ի՞նչ է կատարվում արտախորհրդարանական դարձած կուսակցություններում: Փորձագետների կարծիքով` ՀՀԿ-ին մնում է արտախորհրդարանական ընդդիմություն դառնալը, բայց նվազագույնը կես տարի ՀՀԿ-ն չի կարող համախմբել իշխանությունից դժգոհ քաղաքական ուժերին` գործում է հետհեղափոխական էյֆորիան, որը կարգելի ՀՀԿ-ի հետ համագործակցել:

Իսկ հետո «կյանքը կդառնա ՀՀԿ-ի կողմնակից»` թանկացումները, թերացումները, ու այլևս ՔՊ-ն չի կարողանա ասել, որ մեղավորը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ սկսել է «Մերժել Նիկոլին» պայքարը. նույն վիճակում է ՀՅԴ-ն: Ստացվում է, որ ունենում ենք մի իրավիճակ, երբ փաստացի ՔՊ-ի ուսերին է մնալու Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, ազգային անվտանգության ապահովումը, տնտեսական հեղափոխությունը ու պարզապես երկիրը պահելը: Այդ հարցերը չեն լուծվում «խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ» հայտարարություններով:

Պոպուլիզմն ընտրություններից հետո գործելու է ՔՊ-ի դեմ, որ բախվելու է էյֆորիայի հակառակ կողմին՝ պահանջների տեսքով` բումերանգը իրենք են նետել, իրենց էլ վերադառնալու է:

Հ.Գ. Դեկտեմբերի 10-ից Նիկոլ Փաշինյանը ստանում էր շնորհավորանքներ. առաջինը Վրաստանն էր` նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, երկրորդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, նույն օրը` պետդեպարտամենտն ու ԵՄ-ն, Իրանը, անգամ Մեծ Բրիտանիան, որ խառն է բրեկզիտով: Նույնիսկ Ժիրինովսկին Պետդումայում հիշեց «ուսապարկով տղային», որ քայլում էր ու քայլում` մինչև հասավ հնաբնակներին վտարելուն, իսկ Պուտինը, Մեդվեդևը, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ որևէ երկիր նրան դեռ չի շնորհավորել:

Դա եվրասիական տարածքի համախտանիշ է, որ վկայում է ՀՀ-ում կատարվող իրադարձությունների նկատմամբ խորթությունն ու իշխանափոխության սպասումը, երբ կվերադառնան «յուրայիններն» ու իրենց նմանները:

Աղասի Առաքելյան

Լրահոս
18 Նոյ
Ստորագրվել է մտավոր սեփականության բնագավառում փոխըմբռնման հուշագիր Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Եթե չլիներ «թավշյա հեղափոխություն»-ը, ի՞նչ հակակոռուպցիոն ծրագիր կմշակեիք (տեսանյութ)Նոր Հաճնում շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում․ ԱԳՆ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին Հայաստանի հավաքականի հայտացուցակը (լուսանկար)ՊՆ-ում կայացել է քննարկում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ Չափազանց կարևոր են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները Արթուր Ալեքսանյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան «Կառաջարկեի իրավունքի լուրջ հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք». Գեւորգ Դանիելյանը՝ պատգամավորներինՍտեփանակերտում հրդեհի հետևանքով մարդ է մահացել Եվրո-2020. օրվա խաղերըԻնչո՞ւ է ԲՀԿ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրել Նարեկ Համբարձումյանին (տեսանյութ)Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձախողի, ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվությունը (տեսանյութ)Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը. «Սասնա Ծռեր»Ուսանոցների միջազգային օրը ԵՊՀ ուսանողները տոնում են ազգային երգ ու պարով (տեսանյութ) Փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթերն օգտագործելու դեպք՝ դեղերի ձեռքբերման պետգնման մրցույթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն ներկայացրեց իր մտահոգությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը քննարկվում է կիսադատարկ դահլիճում․ ՈՒՂԻՂԳաբուզյանը հաղթել է Սենթ Լուիսի մրցաշարի նախավերջին տուրումԳագիկ Ծառուկյանը դրամական պարգևներ է հանձնել բարձր առաջադիմությամբ աչքի ընկած 500 ուսանողների (տեսանյութ)Որոշ մարզերում ունենք ջերմաստիճանի նվազում. Սուրենյան«Նյութը ավելի շատ պատրաստեցի ԱԱԾ-ի համար». ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի դասախոս հորաքրոջ գրառումը Փաշինյանի որոշմամբ Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից Մարդիկ բողոքելու իրավունք ունեն, բայց մենք անկարգություններ թույլ չենք տա. Ռոհանի Իրանում կալանավորվել է բողոքի ակցիաների մոտ 1000 մասնակից Իրանի դեմ աշխատում է արևմտյան քարոզչական ապարատն ամբողջությամբ. չափազանց զգույշ պետք է լինել. իրանագետԻտալիա-Հայաստան. բուքմեյքերական կանխատեսումներԻրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանի մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂՀոնկոնգի դատարանը ոչ սահմանադրական Է ճանաչել դիմակներ կրելու արգելքը. South China Morning Post Ո՞նց եք պատկերացնում այն իրավիճակը, երբ որևէ պաշտոնյա նվեր է ստանում, ասում է դիր պատուհանի մոտ, գնամ ճշտեմ՝ վերցնեմ, թե չէ․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Ցիցիպասը` ATP ամփոփիչ մրցաշարի հաղթողԵրևանում «Վեգա»-ի աշխատակիցը բեռնատար KIA-ով վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա և 4 երեխաների Սիրիայի զորքերը վերահսկողություն են հաստատել երկրի՝ հզորությամբ երկրորդ ՀԷԿ-ի նկատմամբ Կա՞ մեխանիզմ, որով հնարավոր կլինի Հայաստան վերադարձնել նախկինում ապօրինի դուրս բերված գումարները․ Հայկ Գևորգյան (տեսանյութ)Հիլարի Քլինթոնի ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ անսարքության պատճառով. CNN Սև հաշվապահության կշիռը իջել՞ է, թե ոչ ․ Միքայել Մելքումյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին (տեսանյութ)Կին Չեն Ընն ընդգծել է պատերազմի պատրաստվելու անհրաժեշտությունը Նոր Հաճնում գազի թունավորումից մահացած երկու աղջիկները հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ում Ինչո՞ւ են կանգ առել հենց Ձեր թեկնածության վրա․ Բաբաջանյանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուին (տեսանյութ)Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության թեկնածուն կարևորում է կառույցի թափանցիկությունը Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել. ԽաշմանյանԱրմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ Վեցերորդին ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն երկխոսության կոչ են արել Վրաստանի իշխանություններին եւ ընդդիմությանը ԱԺ-ն քննարկում է գործադիրին և վարչապետին ենթակա մարմինների լիազորություններն ընդլայնելու օրինագիծը ԱԺ-ն քննարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրինագիծը
Ամենադիտված
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչըՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ «Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Նիկոլ Փաշինյանի օդանավին ռազմական ուղղաթիռ է ուղեկցում (տեսանյութ)Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. Էրդողան«168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)