«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Մեր կուսակցությունը 6 ամիս առաջ ուղղվելու շանս ուներ. Լեռնիկ Ալեքսանյան

Политические

ԼՈՒԵՐԵՐ.com-ը քաղաքական ներկայիս իրավիճակի, հավանական ընդդիմության ձևավորման, ՀՀԿ-ի չօգտագործված շանսերի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հինադիրներից մեկի՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

Պարո՛ն Ալեքսանյան, նայելով ԱԺ անցած 3 ուժերին, տեսանելի է, որ միայն դե յուրե մենք ունենք ընդդիմություն, իսկ դե ֆակտո չունենք, մի՞թե սա խնդիր չէ:  

-Չնայած այս ամենին, չեմ կարծում, որ նոր խորհրդարանում ընդդիմություն չի լինելու: Ընդդիմությունը ծնվում է, իսկ արհեստականները միշտ էլ շատ են լինում: Ներկայիս իշխանությունը պայքարի ավելի շատ առիթ ունի և նրան ավելի շատ կարող են քննադատել այն քաղաքական ուժերը, որոնք նպաստել են ներկայիս ուժին՝ իշխանության գալու համար, նույն գաղափարի շուրջ հավաքվածները չեն լինելու՝ «Սասնա Ծռերը», «Լույսը» և նման այլ ուժերն են լինելու։ Նրանց միջից է արմատական ընդդիմություն ձևավորվելու։ 

Իսկ ո՞րն է ընդդիմության դերը, և ինչպիսի՞ գործառույթ է այն իրականացնում։

-Ընդդիմության դերը շատ կարևոր է, նույնիսկ իշխանությունից է կարևոր։ Իսկ այն ձևակերպումները, թե ընդդիմությունը անպայման պետք  է իշխանություն դառնա, չեմ ընդունում, այն պետք է բալանսավորող ուժ լինի։ Ընդդիմությունը հասարակության դժգոհ շերտերի առաջնորդը պետք է լինի, և եթե քաղաքական անցյալ ուժերը ժողովրդի մեջ չունեն վստահություն, ապա նրանք չեն էլ կարող  կարգին ընդդիմություն լինել։ Ընդդիմությունը մենակ այն չէ, որ քննադատեն ու վերջ, նաև նրա համար է, որ հասարակության ցանկությունները բարձրաձայնեն։ Ես համոզված եմ՝ այդ ընդդիմությունն արդեն իսկ նշմարվում է և ավելի ուժեղ է լինելու, քան Հանրապետական կուսակցությունը, ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը կարող էր լինել։

Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր խոսքից նկատելի է դառնում, որ Ձեր քաղաքական ուժն արդեն սպառված եք համարում, քանի որ, ինչպես նշում եք՝ հանրապետականները քննադատելու ո՛չ իրավունք ունեն և ո՛չ էլ հնարավորություն, որտե՞ղ եք սայթաքել։

-Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում չկա, և իրենից է իր իսկ ապագան կախված։ Մեր կուսակցությունն ուներ ուղղվելու շանս դեռ 6 ամիս առաջ՝ ինքնամաքրվելու, իր սխալների համար իրեն քննադատելու, ինքնուրույն ուղղվելու համար, չնայած՝ հիմա էլ ունի այդ շանսը, ամեն ինչ կախված է բռնած դիրքից։ Առաջիկայում համագումար է լինելու և կադրային  փոփոխություններ են սպասվում, տեսնենք՝ ինչ մարդիկ են լինելու ու ինչպես է վերակազմավորվելու ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ի համար մեկ քայլը այն է, որ վերականգնի հասարակության մեջ վստահությունը: Այն ուժը, որը մսխել է այդ վստահությունը, նույնիսկ խելացիության հաշվին հաջողությունների չի հասնի։ Մինչև իշխանություններին քննադատելը, նախ պետք դրա բարոյական իրավունքն ունենալ, այսօր մենք ինչքան էլ քննադատենք Նիկոլ Փաշինյանին, միևնույնն է՝ հասարակությունն ընդունում է նրան, նորից եմ կրկնում՝  պետք է նախ ինքնամաքրվենք։ Պետք է վաստակել քննադատելու իրավունքը։

Նորընտիր խորհրդարանում ունենալու ենք 132 պատգամավոր՝ նախկին 103-ի փոխարեն, ինչը արդեն հասցրել է զայրացնել հասարակության մի շերտին՝ «հավելյալ բեռ ՝ պետբյուջեին, 103-ով էլ վատ չենք ապրել» և նմանատիպ այլ ձևակերպումներ են տրվում․․․

-Նման ձևակերպումները ես չեմ ընդունում, քանի որ երկրի մի շարք գերատեսչություններ հարյուրավոր թափուր հաստիքներ ունեն ու 27 պատգամավորի ավել կամ պակաս լինելը բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենալու։ Այս դեպքում ես խնայողությունները չեմ ընդունում, քանի որ եթե պետք լինի, ապա 180 հոգանոց խորհրդարան էլ պետք է ունենանք։ Դե, եթե էդպես է, թող 10 հոգանոց սարքեն ու աշխատեն, գործ շատ կա, կարևորը՝ արդյունավետ աշխատեն։

Պարո՛ն Ալեքսանյան, դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններում քվեարկած քաղաքացիների ճնշող մասը ընտրել էր այն երիտարդներին, որոնց նույնիսկ չեն էլ տեսել, չեն ճանաչել, ըստ Ձեզ, ի՞նչն է փոխվել մարդկանց մեջ։

-Հասարակությունն ընտրել է ոչ թե այդ երիտասարդներին, այլ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, երիտասարդացումը շատ լավ բան է, բայց դա պետք է լինի շարունակական, այլ ոչ թե հեղափոխությունից հետո միանգամից եկած։ Միևնույն ժամանակ, պետք է նաև փորձառություն, ոչ այնքան ԱԺ-ով, որքան որ անհրաժեշտ է կառավարությունում։ ԱԺ-ում էլի կկարողանան սովորել, օրինակներ վերցնել, բայց կառավարությունում անփորձ կադր ունենալը սխալ է, պետք է փորձառու կադրեր պահեն իրենց կողքին։ Այսօրվա երիտասարդ պաշտոնյաները չեն անցել 1994-95 թթ. միջով, միայն լսել ու կարդացել են, դրա համար էլ մակերեսորեն են նայում, պետք են իրենց կողքին մարդիկ, որոնք անցել են դրանց միջով։ 

Մինչև այդ երիտասարդները փորձ ձեռք բերեն, մի՞թե մենք որոշ դժվարությունների առաջ չենք կանգնի։

-Բնականաբար, մի շարք դժվարություններ կլինեն և դժգոհության ալիք կբարձրանա, քանի որ անփորձ նախարարն իր 300 և ավելի աշխատակազմի հետ միասին կարող է գնալ կործանման։ Ինչ խոսք, ավելի լավ կլինի, որ փորձառուները լինեն կառավարությունում, թեկուզ ցածր օղակներում վերապատրաստվելուց հետո։

Հարցազրույցը՝ Արմինե Միքայելյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное