«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեռացրել է Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին: Այս մասին տեղեկացնում է մանչեսթերյան թիմի մամուլի ծառայությունը:
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին ու հաջողցություն մաղթել հետագայում:
Մոուրինյուն անգլիական թիմը գլխավորում է 2016թ-ից: Նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձել է Լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր և նվաճել է Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը ԱՊԼ-ի 6-րդ տեղում է: