Հեծանվասպորտի հավաքականը նոր համալրում կունենա
Հայաստանի Հեծանվասպորտի հավաքականը մոտ ապագայում կհամալրվի նոր մարզիկով: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Այս պահին Հայաստանի քաղաքացիություն է ստացել մի հեծանվորդ, ով, հնարավոր է՝ Հայաստանը ներկայացնի միջազգային մրցաշարերում: Այդ մարզիկը Ստեփան Գրիգորյանն է»,-ասաց Գյոզալյանը:
Այս պահին Հայաստանի դրոշի տակ հանդես է գալիս միայն Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպայի երիտասարդների առաջնության գործող չեմպիոնն է: