Գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկնե՞ր բերել․ Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
ՔաղաքականԱրցախի հարցում նոր բան չկա։ Այս մասին Դիլիջանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Արցախի թեմայի շուրջ հնչող հայտարարություններին։
«Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկնե՞ր բերել»,- ասաց վարչապետն ու հավելեց․
«ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»: