«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից
Սպորտ«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ավստրալացի կիսապաշտպան Լայամ Ռոուզը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արարատ-Արմենիա»-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնել Լայամ Ռոուզին և մաղթել նրան հաջողություն:
Նշենք, որ «Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում 26 միավորով: