Տնտեսական հեղափոխության ռազմավարական մեկնարկը տրված է
ՎերլուծականՄուլտի Գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում տնտեսական հեղափոխության իրականացման հնարավորություններին նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարած տնտեսական հեղափոխության առաջին քայլն արված է: Բանն այն է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Նման ձեռքբերման հնարավոր եղավ հասնել Արարատցեմենտում ՝ աշխատանքի արդիականացմանն ուղղված մի շարք համալիր միջոցառումների շնորհիվ, որոնց կուռացիյով զբաղվել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը նաև հայտարարել է, որ սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ամբողջ ծախսը վերցնում է իր վրա և առաջիկա տարում որևէ շահույթ չի ակնկալում:
Կասկած անգամ չկա, որ տնտեսության զարգացմանն ուղղված այս քայլը մուլտիպլեկատիվ էֆֆեկտ է ունենալու: Ցեմենտի էժանացման արդյունքում երկար տարիներ տևող անկումից հետո ոտքի կկանգնի շինարարությունը, իսկ դա իր հերթին նշանակում է, որ վերջին եռամսյակում 0 տոկոսին մոտ աճ արձանագրած ոլորտը ի վերջո կվերադառնա իր ավանդական՝ առաջատարի դիրքերին: Սա նաև ենթադրում է բնակարանաշինության զարգացում, նոր խթան մատչելի բնակարանների կառուցման համար, ավելի հասանելի հիպոթեք: Ի դեպ, վերջերս Ծառուկյանը հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին, որի շրջանակներում Աբովյան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրականացվի: Նմանատիպ նախագծի իրականացման ծրագրեր կան նաև մայրաքաղաքում:Ինքը Ծառուկյանը բազմիցս նշել է, որ սոցիալական բնակարանաշինության ծրագրի նպատակն այն է, որ մարդը կարողանա իր աշխատավարձով բնակարանի տեր դառնալ: Այսօր այդ նպատակը ավելի քան մոտ է իրագործվելուն:
Ավելորդ է ասել՝ հեղափոխություն կա, որ միայն ժողովրդի ցանկությամբ ու պահանջով չի իրականանա։ Խոսքն ամենադժվար իրագործվող, ամենաերկար ժամանակ ու հսկայական ռեսուրսներ պահանջող տնտեսական հեղափոխության մասին է։ Նմանատիպ քայլերն ու նրանց շարունակականությունն են հենց հանդիսանում տնտեսական թավշյա հեղափոխության հաջողության գրավականը: Մի բան միանշանակ է, գործընթացի ստրատեգիական մեկնարկը տրված է...
Ս.Խաչատրյան