Հյուսիսային և Հարավային դպրոցների աշակերտներն այցելել են Վիգեն Ավետիսի արվեստանոց (տեսանյութ, լուսանկարներ)
ՏեսանյութերՀյուսիսային և Հարավային դպրոցների սովորողների մի խումբ այսօր այցելեց քանդակագործ Վիգեն Ավետիսի՝ Աշտարակում գտնվող արվեստանոց։ Սովորողները շրջեցին, ծանոթացան աշխատանքներին, լսեցին քանդակների ստեղծման ընթացքի մասին։ Քանդակագործը ուներ անակնկալ իր սովորողների համար՝ հատուկ նրանց համար պատրաստված կոնֆետներ։ Սովորողները նվերները ստանալուց և ճաշակելուց հետո շրջեցին ու վայելեցին ձմեռային Աշտարակը։