00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լյովա Երանոսյանի գյուղում կրկին ծեծկռտուք է եղել․ ոստիկանները դեպքի վայրում ենՍերժ Սարգսյանը կվերադառնա՞. Շարմազանովի պարզաբանումըԿարա Դելևինը` նոր ֆոտոշարքում Իրինա Շեյքը` Paris Match ամսագրի ֆոտոշարքումԱյս իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում. ՇարմազանովՌոնալդուի ուրախ մարզումները (տեսանյութ)Վարդին մարզումներին ներկայացել է «Սարդ-մարդու» կերպարով (տեսանյութ)NBA. օրվա արդյունքները (տեսանյութ) Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեց են «Ռեալի» մարզաբազաԻնչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի նկատում Կարեն Կարապետյանի 4 միլիարդանոց մենաշնորհը

ՄԻՊ-ի դիրքորոշումը` Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր դիրքորոշումը Մանվել Գրիգորյանի գործով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: 

«Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք:

1. Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, սպառնալիքներն ու անգամ բռնության կոչերը: Ավելին, դիտարկումը վկայում է, որ այդ մեկնաբանություններն ու գրառումները դրսևորում են աճի միտումներ:

2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն: Այս բարձր արժեքը երաշխավորված է մեր երկրի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով: Դա նշանակում է անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Դա նաև նշանակում է դատարանի անկախություն ու անկողմնակալ վերաբերմունք՝ անկախ քննվող գործի բնույթից կամ այդ գործով քրեական հետապնդման ենթարկվող անձի հանրային հեղինակությունից կամ նրա վարկի վերաբերյալ հանրային պատկերացումներից:

3. Դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները:

4. Ստեղծված իրավիճակը հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ դեռևս առկա չէ գործն ըստ էության լուծող, այսինքն՝ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող, նրա կողմից ենթադրաբար կատարված հանցանքների մեջ նրա մեղավորության հարցը որոշող դատական ակտ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ազդեցություն կարող է վտանգել անձի արդյունավետ դատարանի իրավունքը, ինչն էլ կլինի դատարանի անկախության խաթարման հետևանք՝ վտանգելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացումը:

5. Պետք է հատուկ արձանագրել, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում գործին վերաբերող ապացույցները կամ մյուս նութերը հանրության համար ունեն սահմանափակ հասանելիություն՝ ի տարբերություն նախաքննության ավարտից հետո դատարանի կողմից հրապարակայնության պայմաններում գործի ըստ էության քննության: Այս կանոնը մինչդատական փուլերում գործում է նաև այն ապացույցների ու նյութերի հասանելիության նկատմամբ, որոնք մեղադրանքի և պաշտպանության կողմերը ներկայացնում են դատարանի քննությանը: Հետևաբար, խնդրում եմ նկատի ունենալ, որ քրեական վարույթի մինչդատական փուլերում հանրության համար առկա չէ գործի հանգամանքների մասին ամբողջական պատկերացում կազմելու օբյեկտիվ հնարավորություն: Նշվածը բխում է քրեադատավարական գործող օրենսդրության պահանջներից:

6. Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև փաստաբանների մասնագիտական անկաշկանդ աշխատանքի տեսանկյունից: Այդ մասին են վկայում սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված ատելության խոսքը, վիրավորական մեկնաբանություններն ու սպառնալիքները:

7. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

8. Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակներ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների, դրա արդյունքում դատարանի ու փաստաբանների նկատմամբ ճնշման ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու, դատական իշխանության անկախության բարձր արժեքի երաշխավորումը, ինչպես նաև փաստաբանների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ Դա անհրաժեշտ է անել հենց այն նկատառումից ելնելով, որ նման իրավիճակները կարող են ձևավորել դատական իշխանության անկախությանը միջամտության վտանգավոր նախադեպ»:

 

Լրահոս
19 Հուն
Փայլանը թուրքական պետությանը մեղադրել է Դինքի սպանության մեջ Թունավորում Ճամբարակում Հրդեհ տան տանիքում. տուժածներ չկան ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Փրկարարները հայտնաբերել են դի Քենդալ Ջենները միացել է 10 yearchallenge-ին (լուսանկար)ՕՊԷՔ-ը հրապարակել Է Վիեննայի համաձայնագրի անդամների կողմից նավթահանույթի կրճատման մակարդակները Զրույց քաղաքացու հետ` կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին. Նիկոլ ՓաշինյանՓաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա Բերման էին ենթարկել գողության կասկածանքով (տեսանյութ) Սա չափազանց պարտավորեցնող, բայց և պատվաբեր պատասխանատվություն է. Արման Եղոյան Արարատի մարզի Ոստան գյուղում ականանետի չպայթած արկ է հայտնաբերվելԲրյուս Ուիլիսը վաճառքի է հանել իր առանձնատունը (լուսանկարներ)Լյովա Երանոսյանի գյուղում կրկին ծեծկռտուք է եղել․ ոստիկանները դեպքի վայրում ենՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի. ՇարմազանովԱյս պառլամենտն առանց իրական ընդդիմության պառլամենտ է. ՇարմազանովՓրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց (տեսանյութ) Հայկ Մարությանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց Սերժ Սարգսյանը կվերադառնա՞. Շարմազանովի պարզաբանումըԿարա Դելևինը` նոր ֆոտոշարքում Իրինա Շեյքը` Paris Match ամսագրի ֆոտոշարքումԱյս իշխանության քաղաքականության արդյունքում կորցնում ենք մեր դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում. ՇարմազանովՌոնալդուի ուրախ մարզումները (տեսանյութ)Նատալիա Օրեյրոյի երևանյան մենահամերգին հնչելու են նոր երգեր Վարդին մարզումներին ներկայացել է «Սարդ-մարդու» կերպարով (տեսանյութ)NBA. օրվա արդյունքները (տեսանյութ)ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել` Սերժ Սարգսյանի նախագահությամբ. ՈՒՂԻՂԲաքվի և Սումգայիթի ջարդերի դատապարտումը միջազգային կառույցների կողմից Նաոմի Քեմփբելը կտրուկ փոխել է իմիջը (լուսանկարներ)Աշոցքի ճանապարհներին բուք է, Գավառի և Եղվարդի ավտոճանապարհներին՝ մերկասառույց Յուրաքանչյուր զինծառայող մեկ տարվա ընթացքում ստանալու է 6 կիսավարտիքՀայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիրՎարչապետը հանձնարարել է ներկայացնել բժշկական ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային փաստաթուղթ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամներն այցելեց են «Ռեալի» մարզաբազաԻնչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի նկատում Կարեն Կարապետյանի 4 միլիարդանոց մենաշնորհըՍուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է Մարուան Ֆելաինին կարող է տեղափոխվել Չինաստան Կինը մերկացել է բանկում՝ փորձելով աշխատակցին համոզել իրեն վարկ տալ (տեսանյութ)Նադալը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում Ինչպես է մարզվում VARDA-ն (տեսանյութ)«Հպարտ» քաղաքացիները ու «դուխով» հանցագործները. վերահսկողության կարիքը վերացե՞լ է «Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար) Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեցՓաշինյանը կշարունակի՞ Սարգսյանի «ավանդույթները»Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին լրացուցիչ կհատկացվի բնական մեղր, սխտոր, ճարպ և լավաշ Փաշինյանի թիմակցի հերթական աբսուրդը. փնտրվում են մեղավորներԴերասան Վլադիմիր Կոստանյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին և Գագիկ Ծառուկյանին (տեսանյութ)
Ամենադիտված
Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Սահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնումՔնել-հելել եմ ու «Գոլդեն Փելիս»-ն իմն ա եղե՞լ. Սասուն Միքայելյանի որդին՝ հյուրանոցի հետ իր կապի մասինԱրարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Իրանի պատասխանը՝ Հայաստանին 25-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի և «Աստղիկ» ԲԿ-ներից իրարամերժ պատասխաններ են տալիսՀայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակցինՓաշինյանի կարևոր նախազգուշացումն ու վերջնագիրըՔիմ Քարդաշյանի նոր լուսանկարը` անկողնում
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան «Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ) Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանըՄարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալՇոու բիզնեսից արձագանքում են ՊԵԿ-ի որոշմանը (տեսանյութ) «Ասֆալտին փռեմ» օպերացիան` Երևանի կենտրոնումՍահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)