Խոշոր ավտովթար Երևանում. կա զոհ և վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել: Օ
պերատիվորեն ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների կոմունալ բաժնի ծառայողները, ովքեր մեքենաները տեղափոխելուց հետո կատարելու են ճանապարհի լվացման աշխատանքներ: