Ծաղիկներն ավելի էին ընդգծում կեղծիքի ու ստի նողկալիությունը․ Լիլիթ Հովհաննիսյան (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն, ով օրերս ներկայացրել էր իր նոր տեսահոլովակը, կադրեր է հրապարակել նկարահանման հրապարակից, որոնց կից գրել է․ «Փոքրիկ թվացող, բայց կարեւոր դետալներ: Baby’s Breath (մանկան շունչ). սա է անունը այս սպիտակ ծաղիկների, որոնցով ուզում էի՝ ողողված լիներ նշանադրության տեսարանը (անգամ վարսերս անմասն չմնացին): Նկարահանման ժամանակ այս ծաղիկներն ավելի էին ընդգծում կեղծիքի ու ստի նողկալիությունը»։