00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզերՏՏ նախարարությունը Airbus և այլ ընկերությունների գիտական բաժինները բերելու է Հայաստան՝ ներդրումներ անելուՄանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչություն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 142 ավտոմեքենա

Մամուլը կարողացավ դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար․ Փաշինյանը շնորհավորեց լրագրողներին՝ գալիք տոների կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տարեմուտի ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:

Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ ձեզ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Նախ և առաջ, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև կարծում եմ, որ մամուլի դերը, լրատվամիջոցների դերը  Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության   գործում չափազանց մեծ էր: Իսկապես մամուլը կարողացավ կատարել այդ դերակատարումը և դառնալ վստահելի աղբյուր Հայաստանի քաղաքացիների համար, Սփյուռքի մեր հայրենակիցների համար՝ տեղեկանալու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: Մեր երկրի պատմության մեջ մամուլի դերը միշտ էլ բարձր է եղել, բայց հիմա, կարծում եմ, առավել բարձր է, որովհետև մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, իսկ այն, որ մեր երկիրը պետք է շատ հստակ  և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով, կարծում եմ՝ բոլորիս էլ ակնհայտ է:

Ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան է այսօր: Եվ ուզում եմ մեկնաբանել, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ կառավարությունը չի միջամտում և չի ձգտում միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, ինչը, իհարկե, չի կարող նշանակել, թե ամեն լրատվամիջոցի ներսում չկան ինչ-որ կանոններ և այլն, որոնք արդեն, ըստ էության, լրագրողի և լրատվամիջոցի հարաբերությունների խնդիրն են:

Բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաև հետևյալը. շատ դեպքերում այսօրվա մամուլում, մեր լրատվամիջոցներում զգացվում են իներցիոն ընկալումները, և դա ինչ-որ  տեղ նաև հասկանալի է, որովհետև անկախությունից ի վեր մեր ընկալումները եղել են մի կաղապարի կամ ձևի մեջ, և հիմա դա շատ արագ չի կարող փոխվել: Այդպիսի, իմ ընկալմամբ և պատկերացմամբ, կանխավարկած կամ գուցե իներցիա կա, որ իշխանությունն այնպիսին է, ինչպիսին եղել է և այդպիսին շարունակելու է մնալ: Ոմանք փորձում են դա ապացուցել, ոմանք, իմ կարծիքով, ուղղակի իներցիայով ընկալում են այդպես, ինչը, համոզված եմ, ժամանակի ընթացքում կշտկվի: 

Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, որոշակի շոկ է նաև մամուլի համար, որովհետև լրատվամիջոցները, մենք բոլորս սովորել էինք աշխատել մի պայմաններում, մի տրամաբանության մեջ, և ըստ էության, շատերն էին տրամադրվել, որ դեռ շատ երկար ու երկար տարիներ այդ տրամաբանության մեջ են աշխատելու և այդ պայմաններում: Անսպասելի փոփոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նկատի ունեմ դա նաև լրատվամիջոցներից շատերի համար անսպասելի փոփոխությունը, չնայած այստեղ կան մարդիկ, որ դեռ մարտին և գուցե դրանից առաջ իրենց հարցազրույցներում ասում էին, որ փոփոխություններ, իհարկե, հնարավոր են և հավանական են, բայց, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները շատ լրատվամիջոցների՝ իրենց սովորական աշխատանքի տրամաբանությունից դուրս են դրել, և որոշակի ժամանակ է հարկավոր, որ մենք բոլորս այդ իրավիճակին ադապտացվենք:

Մի բանում կարող եք համոզված լինել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը պաշտպանելու և զարգացնելու համար, և, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այս հարցում կկարողանանք իսկապես արդյունավետ համագործակցություն ունենալ լրատվամիջոցների հետ:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել, շնորհակալություն հայտնել ձեզ 2018 թվականին կատարած աշխատանքի համար և հույս ունենալ, որ 2019 թվականին այդ աշխատանքը կլինի առավել արդյունավետ, և մամուլը կդառնա առավել արդյունավետ միջոց հանրության համար՝ իշխանությանը, կառավարությանը վերահսկելու,  վերահսկելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում և ստանալ օբյեկտիվ և իրական տեղեկատվություն:

Իհարկե, մեր ամենամեծ մարտահրավերը, որը ոչ միայն Հայաստանում է մարտահրավեր, այլև ամբողջ աշխարհում, այսպես ասած, «ֆեյքնյուզ» ինստիտուտի գոյացման պայմաններում ճշմարտությունը ոչ ճշմարտությունից տարբերելն է, և ես համոզված եմ, որ դուք բոլորդ, մենք բոլորս նվիրված ենք այս աշխատանքին և տրամադրված ենք համատեղ աշխատելու այդ նպատակին հասնելու համար:

 Շնորհավորում եմ ձեր Նոր տարին, Ամանորը, Սուրբ Ծնունդը, շնորհավորում եմ ձեր ընտանիքների անդամների, բոլոր լրատվամիջոցների և բոլոր լրագրողների խմբագիրների և լրատվամիջոցներում աշխատող մեր բոլոր գործընկերների Նոր տարին: Հաջողակ, երջանիկ և մամուլի համար ազատ և անվտանգ տարի լինի, որովհետև միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում լրագրողի գործունեության նկատմամբ և լրագրողի գործունեության համար որևէ սպառնալիք չպետք է գոյություն ունենա, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի այս պայմաններն ապահովելու համար: Այս պայմաններն արդեն ապահովված են, և որևէ մեկը չի կարող այդ պայմանների համար ստեղծել սպառնալիք: Շնորհավորում եմ և մաղթում ամենայն հաջողություն»:

 

Լրահոս
25 Մար
Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Նախարարությունը Գյումրիի ծննդատանը կտրամադրի անհրաժեշտ սարքավորումներ ԱԺ-ում քննարկվում է նվազագույն կենսաթոշակի հարցը Խոշոր ավտովթար Սարալանջի ճանապարհին. 7 վիրավորներից 3-ը երեխաներ են Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզերՏՏ նախարարությունը Airbus և այլ ընկերությունների գիտական բաժինները բերելու է Հայաստան՝ ներդրումներ անելուՄանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելը հետաձգվել է. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչություն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թբիլիսիում հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հետ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 142 ավտոմեքենա Ինչպե՞ս հաշվառվել անհատ ձեռնարկատեր և ի՞նչ խախտումների դեպքում դիմել ՄԻՊ-ին. իրազեկող տեսանյութ ՈւՂԻՂ․ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու ՊՆ-ում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ Ոստիկանը գնդակոծել է իր պահանջով չկանգնած «07»-ը, որի մեջ 10-րդ դասարանցի 3 տղաներ էին, նրանցից 2-ը սպանվել են, 1-ը՝ վիրավորվել. 1992 թ. ինչպես եղել է․ 1in.amՀայաստան-Ֆինլանդիա հանդիպման մրցավարները հայտնի ենՀանրապետությունում փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան. տեղ-տեղ առկա է մերկասառույց և բուք Եվս երկու երկիր Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում Աստղագուշակ՝ մարտի 25-ի համարՕրվա խորհուրդըՍեքսուալ Վերա Բրեժնևան՝ լողափին (լուսանկար)Թինա Կանդելակիի գայթակղիչ լուսանկարը՝ մարզասրահից (լուսանկար)ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Ամբողջովին մերկ Քորթնի Քարդաշյանը՝ ջակուզիում (լուսանկար)Զինծառայողը վաշտի ննջարանում սեքսուալ գործողություն է կատարել քնած ծառայակցի նկատմամբ․1in.amՆատալիա Օրեյրոյի մեջքին՝ գրված Երևան (լուսանկարներ)Հեղափոխության ամենաազդեցիկ պահն՝ ըստ Մարիամ Փաշինյանի (տեսանյութ) Այրվածքներով հոսպիտալացված երեխան Արսեն Թորոսյանի ուշադրության կենտրոնում է Իրինա Շեյքը դստեր հետ՝ Լոս Անջելեսում (լուսնակարներ)Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան՝ «Քեզ հավատով գտա»Անդրադառնալով Էրդողանի քարոզարշավին՝ Սերժ Թանկյանը կոչ է հղել միջազգային հանրությանըԴանակահարություն Երևանում․ հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ Ինձ համար շրջան է վերաարժեքավորելու, վերանայելու․ Սիրուշոյի խորհրդավոր գրառումըԼողանալուց հետո մի տեսակ մտել եմ․ Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)Լևոն Քոչարյանը՝ սպորտային մրցույթում պարգևատրվելիս (տեսանյութ)Սիրիայում NBC-ի թղթակիցն ուղիղ եթերում թքել է ափի մեջ և ուղղել մազերը (տեսանյութ) Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է Ի՞նչ պիտի անեի, մի թոկ ճարեի, կախվեի՞. Վազգեն Խաչիկյանը՝ իր անցյալի և ապագա հաղորդման մասին․ Armdaily.am Կադրեր՝ Նորվեգիայի ափերի մոտ վթարված նավից (տեսանյութ) Տոկաևը Ղազախստանի նոր պետքարտուղար է նշանակել Նազարբաևի դուստրը հաշմանդամություն ունեցող երեխաներին «այլանդակ» է անվանել (տեսանյութ)«Իմ բարեկամ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք». Նիկոլ Փաշինյան Հերիք ա անիմաստ խոսեն, լսող չկա․ Սոնա Շահգելդյանը՝ Փաշինյանի մասինԱննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ էՊատճառը գյուղապետի ընտրություններն էին․ նոր մանրամասներ՝ Շենավան գյուղում հնչած կրակոցներից«Բամբասում ու նախանձում են նրանք, ովքեր...»․ Արփի Գաբրիելյան «Ադրբեջանը ամեն գնով փորձում է մեր Կարենին փոխանակել իր հանցագործ, մարդասպանների հետ». Աշոտ Ասատրյան «Համազգային թատրոնն, ի վերջո, մշտական հասցե կունենա». Լիլիթ Գալստյան Ավտոլվացման կետից ավտոմեքենա էին փախցրել. կասկածյալը ոստիկանությունում է
Ամենադիտված
«Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել է Լևոն Քոչարյանը մեդալ է նվաճել (տեսանյութ)Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Ես մինչև 2018 թ. ապրիլի 24-ը բջջային հեռախոսահամար երբևէ չեմ օգտագործել. Սերժ Սարգսյանի ցուցմունքը (մաս 3) Նատալիա Օրեյրոյի մեջքին՝ գրված Երևան (լուսանկարներ)Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներինԲա տենց լավ լուրերը ինչի՞ եք գաղտնի պահում մարդկանցից. Փաշինյանը՝ Ջավադյանին (տեսանյութ)Նոր քրեական գործ՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի և Լևոն ՅոլյանիԳյուղապետի որդին, քրեական հեղինակությունների աջակցությամբ, հողերը գողանում էՓաշինյանն ու Մարությանը ձեռնոցը սխալ են հագել
Վարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք է ստացել 3 քաղաքացի, որոնցից 1-ը ԱԺ պատգամավորի եղբորորդին էՅուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը Օրվա կադրը. Փաշինյանի ու իր տիկնոջ շաբաթ երեկոն«Սրտնեղում եմ». Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել Արյունոտ առավոտ՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում (լուսանկար)Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլըՔոչարյանը ասաց, թե որտեղ կձախողվի Փաշինյանը«Չէ, դու հայ չես , դու չես կարող կրել այս հզոր ազգի գենը»․ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը զայրացել է
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերվող լուրերի մասինՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՎարդենիսում տղան հանգուցյալ հորից զանգ ստանալուց հետո կաթված է ստացել. armdaily.am Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող, 25-ամյա երգչուհի Մարիամ Հակոբյանը (տեսանյութ)Փողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է Հայաստան