00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ջիջի Հադիդը լուսանկարվել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար Քարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթի»-ից (տեսանյութ)Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ «Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ) «Հոֆենհայմը»-ը պարտվեց, Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)«Ջիգարխանյանի տարիքի տղամարդ»․ հայտնի է դարձել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր սիրելիի մասին Գազանաբար ասպիրանտուհուն սպանած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում

Մարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք Մարինա Խաչատրյանի հոդվածը․

Վերջին օրերին պաշտոնատար անձանց կողմից կատարված մի շարք ուշագրավ հայտարարությունները ստիպում են մտածել ազգային անվտանգության հարցերի շուրջ ու կրկին քննարկման առարկա դարձնել հայ ազգի ինքնությանն ու գոյությանը սպառնացող վտանգները։

Կարծում եմ ոչ ոք չի կասկածում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի քաղաքական լրջության վրա։ Հայտարարությունները, որոնք հնչում են այս քաղաքական գործչի շուրթերից, հանդիսանում են ՌԴ հայտարարություններ և կրում են պաշտոնական բնույթ։

Դեռևս 2018թ-ի հունիսի 11-ին ռուսական կողմը Լավրովի շուրթերով իր հերթական անհանգստությունը ներկայացրեց ՀՀ տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող բիոլաբորատորիաների վերաբերյալ` համարելով դրանք սպառնալիք ՌԴ անվտանգության համար։

https://regnum.ru/news/2429880.html

2018թ-ի սեպտեմբերի 10-ին հայկական կողմը հայտարարություն տարածեց այն մասին, որ թույլատրել է ռուս մասնագետներին այցելել հայաստանյան բիոլաբորատորիաներ։ https://regnum.ru/news/polit/2478707.html

2018 թ-ի դեկտեմբերի 17-ին Լավրովը կատարեց իր հերթական ուշագրավ հայտարարությունն այն մասին, որ հայկական և ռուսական կողմերի միջև կնքվելու է պայմանագիր, որը երաշխավորելու է Հայաստանում գործող բիոլաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայությունը։ https://regnum.ru/news/polit/2538985.html

Բանականությունը պահանջում է հարցնել, թե ինչու՞ են Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաները (որոնք ըստ հայկական կողմի պնդման անվտանգ են) անհանգստացնում ՌԴ իշխանություններին։ Ինչու՞ են «սովորական» լաբորատորիաներում տեղակայվել օտարերկրյա զինծառայողներ։ Իրականում ի՞նչ գործառույթ են իրականացնում այդ լաբորատորիաները։

 Այս հարցը կարծում եմ, դեռ շատ անակնկալներ է մատուցելու։

 Ուշագրավ է, որ ՀՀ-ում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաների` բիոլաբորատորիաների բացման ծրագիրն իրականացվում է ԱՄՆ կառավարության կողմից։

https://armenpress.am/arm/news/842493/national-center-for-disease-control-and-prevention-opens-tavush-regional-laboratory.html

ԱՄՆ կառավարությունը հսկայական աջակցություն է ցուցաբերում նաև վերջերս ակտիվորեն քննարկվող Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքին («ԳԱՎԻ» հիմնադրամ):

 «ԳԱՎԻ»-ին հիմնադրվել է 2000 թ-ին (https://www.gavi.org/about/): Հետաքրքիր է այս դաշինքի ֆինանսական դոնորների ցանկը (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/): Մասնավոր ֆինանսավորման շուրջ 10%-ն (800 մլն $) իրականացվում է ԱՄՆ կառավարության  կողմից (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/united-states/), 18,4%-ը (1,5 մլրդ $)` The Bill & Melinda Gates Foundation-ի կողմից (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/bmgf/), որը նույնպես գրանցված է ԱՄՆ-ում (https://www.gatesfoundation.org/)։ Մինչդեռ օրինակ ՌԴ-ի կողմից իրականացվող ֆինանսավորումը կազմում է 0,5% (38մլն $) (https://www.gavi.org/investing/funding/donor-profiles/russian-federation/):

Ստացվում է, որ ԱՄՆ-ն իրականացնում է հայաստանյան բիոլաբորատորիաների ֆինանսավորումը և «ԳԱՎԻ» հիմնադրամի ֆինանսավորման շուրջ 30%-ը։

Ի դեպ, վերոնշյալ The Bill & Melinda Gates Foundation-ը Բիլ Գեյթսի հիմնադրամն է։ Վերջինս մշտապես նշել է, որ անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել Երկիր մոլորակի բնակչության կրճատման ուղղությամբ` մասնավորապես կիրառելով պատվաստանյութեր և նվազեցնելով ծնելիությունը։

https://www.weforum.org/agenda/2018/09/africas-rapid-population-growth-puts-poverty-progress-at-risk-says-gates

https://www.snopes.com/fact-check/bill-gates-vaccinations-depopulation/

Նա նույնիսկ պատվաստումների հետ կապված խարդախությունների պատճառով ներգրավվել է մի քանի դատական գործընթացի մեջ: 

https://www.youtube.com/watch?v=PFRLpDjq_Q4

 Իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում «ԳԱՎԻ» հիմնադրամը, ինչու՞ է նա «անհատույց» նվերներ կատարում այն երկրներին, որոնք այդ «նվերների» արդյունքում այդպես էլ չեն զարգանում, ոտքի չեն կանգնում, դեռ ավելին` գրանցում են հիվանդացության, մահացության աճ, բնակչության ծերացում և կանգնում են ոչնչացման եզրին։

Խոսելով «ԳԱՎԻ» հիմնադրամի մասին` անհրաժեշտ եմ համարում կրկին անդրադառնալ մի թեմայի, որը թվում է թե ակտիվորեն քննարկվեց, ներկայացվեց իրական պատկերը, սակայն, «պատասխանատու» անձինք այդպես էլ մնացին անհաղորդ իրականությանը ու չհասկացան, որ իրենք իրենց ոտքով գնում են դեպի պետական դավաճանություն։

Խոսքը մեծ աղմուկ հանած, «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ՀՀ-ին «նվեր» մատուցված «Գարդասիլ-4» պատվաստանյութով հայ երեխաներին փորձարկման ենթարկելու մասին է։

Արդյո՞ք ՌԴ նախկին գլխավոր էպիդեմիոլոգ, վարչապետի օգնական Գենադի Օնիշենկոն, ով պատվաստումների, մասնավորապես «Գարդասիլի» կիրառումն անվանեց փորձարկում իրենց երեխաների վրա և նշեց, որ ՌԴ-ի դեմ նախապատրաստվում են բիոլոգիական հարձակումներ, ի նկատի չուներ նաև այն բիոլաբորատորիաները, որոնց մասին ես նշեցի այս հոդվածի սկզբում։ Եվ արդյո՞ք չկա կապ այդ բիոլաբորատորիաների ու «Գարդասիլ» պատվաստանյութի ներդրամն գործընթացի միջև։

https://www.youtube.com/watch?v=PxGDo5s0__Y

Քանի որ Առողջապահության նախարարությունը չի կանգնեցնում այս հանցավոր գործընթացը, դեռ ավելին, ծրագրում է նորանոր պատվաստումներ ու պետական բյուջեի թալան, ապա հարկ եմ համարում փաստերը հանձնել հանրության ուշադրությանը։

Այսպես. բոլորս լավ հիշում ենք, որ 2017 թվականի նոյեմբերի 9-ին, կառավարության նիստի ժամանակ, Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ 2017թ-ի դեկտեմբերի 2-ից 13 տարեկան 16.000 աղջիկ երեխայի կատարվելու է պատվաստում «Գարդասիլ-4» պատվաստանյութով։ Ընդ որում պատվաստանյութը ձեռք է բերվելու «ԳԱՎԻ» հիմնադրամի միջոցով, 4,5 $/դեղաչափ արժեքով։ Միաժամանակ Լևոն Ալթունյանը չմոռացավ նշել, որ պատվաստանյութի շուկայական գինը կազմում է 100 $:

 

Չնայած հանրային մեծ դժգոհությանը` ձեռք բերվեց 32.400 դեղաչափ «Գարդասիլ-4», որի գումարային արժեքը կազմում է 145.800 $:

Ցանկանալով ճշտումներ կատարել «Գարդասիլ-4» պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ` ես հարցում հղեցի այդ ժամանակ առողջապահության նախարար աշխատող Լևոն Ալթունյանին, այն մասին, թե ինչու՞ է 100$ արժողությամբ պատվաստանյութը Հայաստանին տրամադրվում 4,5$-ով, արդյո՞ք կան խնդիրներ պատվաստանյութի պահպանման ժամկետի հետ կապված։

Իմ հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունը պարզաբանեց, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը ձեռք է բերվել ոչ թե գնման գործընթացի միջոցով, այլ Հայաստանի Հանրապետությունն այն ստացել է նվեր «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից։ Շեշտվեց նաև, որ պատվաստանյութը ժամկետի մեջ է մինչև 12.10.2019թ [հավելված 1]:

Միաժամանակ, մեկ այլ տարօրինակ փաստի համաձայն, 2017թ-ի հունիսին «Գարդասիլ-4» պատվաստանյութի ներդրման համար Հայաստանը «ԳԱՎԻ» հիմնադրամից ստացել է 178.000 $: (https://armeniasputnik.am/armenia/20171128/9614099/armenia-papiloma-virusi-patvastum.html

Առայժմ մի կողմ թողնելով հարցի ֆինանսական կողմը` անդրադառնանք «Գարդասիլի» կիրառման ցուցումներին և Հայաստանում դրա ներդրման նպատակներին։

«Գարդասիլ-4» պատվաստանյութը ցուցված է 9-26տ իգական և 9-21տ արական սեռի անհատներին:

https://www.uptodate.com/contents/human-papillomavirus-vaccination

Հետազոտելով վիճակագրական վարչության տվյալները տեսնում ենք, որ յուրաքանչյուր տարիքային խմբում առկա է միջինում 36.000 մարդ։ Կոպիտ հաշվարկը ցույց է տալիս, որ Գարդասիլը պետք է կիրառվեր շուրջ 500.000 մարդու, որից իգական սեռի 306.000 ներկայացուցչի մոտ: https://www.armstat.am/am/?nid=12&id=19132&submit=%D5%93%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC

Հայտարարված 16.000-ը կազմում է 306.000-ի 5,2%-ը, ինչը հանդիսանում է վիճակագրական ցուցանիշ` ԸՆՏՐԱՆՔ, և կիրառվում է հետազոտությունների ժամանակ։ Հետևաբար, մեր 16.000 աղջիկները կազմում են իրականացվող հետազոտության մի մասը, ավելի կոնկրետ` սուբյեկտը։

Առողջապահության նախարարությունն այդպես էլ անպատասխան թողեց իմ այն հարցը, թե ինչու ծրագրում ընդգրկված չէ արական սեռը, չէ՞ որ «Գարդասիլը» ցուցված է նաև նրանց։

Շուկայում առկա են նաև Գարդասիլ-9 և Ցերվարիքս պատվաստանյութերը, որոնք, ըստ գրականության տվյալների ավելի արդյունավետ ու անվտանգ են։

Հարցմանս մեջ տեղ էր գտել նաև այս հանգամանքը, թե ինչու՞ է ձեռք բերվել վատագույնը։ Պատասխանը պարզունակ էր և զավեշտալի. Գարդասիլ-4-ը եղել է նվեր և ընտրության հնարավորություն չի եղել [hավելված 1]:

Հիմա հարցնում եմ. եթե ձեզ թրիք նվիրեին, էլի էիք վերցնելու։

Ի՞նչ բարոյական արժեքներ ունեք դուք, որ ձեզ թույլ եք տալիս մեր աղջիկների վրա փորձարկել ամենավատ պատվաստանյութը։ Մի՞թե մեր երեխաները ձեզ համար այնքան անարժեք են, որ ինչ ձեզ տան, պատրաստ եք մեր սերնդի վրա կիրառել։ Արդյո՞ք «ԳԱՎԻ» հիմնադրամի կողմից ձեզ տրամադրած 178.000$-ը վարձատրություն էր ձեր ստրկամտության ու հանցագործության համար։

Ի վերջո, հնարավոր չէ՞ արդյոք կանխել արգանդի պարանոցի քաղցկեղն առանց պատվաստանյութի։ Հարցի պատասխանը ստանալու համար անդրադառնանք Առողջապահության նախարարության 2014 և 2017թթ-ին հրապարակած ձեռնարկներին, որտեղ առողջապահության կարկառուն ու լուսաճակատ ներկայացուցիչներն արգանդի պարանոցի քաղցկեղը համարում են միակ քաղցկեղը, որը կարելի է կանխարգելել և բուժել։ Ընդ որում կարևորվում է սքրինինգային ծրագրերի պատշաճ կատարումը, որոնք թույլ են տալիս հիվանդության վաղ փուլում հայտնաբերել և բուժել ՄՊՎ-ը, դրա արդյունքում առաջացած գորտնուկները կամ քաղցկեղը։ Նշվում է, որ սքրինինգային ծրագրերն իրականացվում են 3 տարին մեկ անգամ։

Չեն մոռացել նաև հիշատակել, որ 20 տարեկանից ցածր կանանց մոտ արգանդի պարանոցի քաղցկեղը հազվադեպ է հանդիպում, իսկ դեպքերի շուրջ 70%-ը գրանցվում է 35 տարեկանից հետո։

Հետաքրքրական է նաև այն նշումը, որ ՄՊՎ վարակի ձեռքբերման և ինվազիվ քաղցկեղի առաջացման միջև ժամանակահատվածը սովորաբար 20 տարի է կամ ավելի երկար:

Ըստ «Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումների 2017թ-ի ազգային ուղեցույցի» վարակը պահպանվում է կանանց օրգանիզմում և քրոնիկ վարակների միայն ցածր տոկոսը կարող է առաջացնել նախաքաղցկեղային վիճակ, որից ավելի քիչ տոկոսը՝ քաղցկեղ:

Միաժամանակ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) և ՀՀ ԱՆ տվյալներով ՄՊՎ վարակը 70-90% դեպքերում ինքնաբուժվում է 1-2 տարվա ընթացքում` առանց որևէ հետևանքի:

https://www.who.int/ru/news-room/fact-sheets/detail/human-papillomavirus-(hpv)-and-cervical-cancer

http://armvaccine.am/uploads/dzernark-2.pdf

Ըստ Լ. Ալթունյանի կողմից հաստատված «Մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումների 2017թ-ի ազգային ուղեցույցի», բնակչության շրջանում պապիլոմա վիրուսային գորտնուկների տարածվածության ցուցանիշը տատանվում է 0,15-0,18%-ի սահմաններում, որոնք, իհարկե, ժամանակակից բժշկական եղանակներով հնարավոր է լիովին բուժել։ Այս փուլում ձեռնարկված անհրաժեշտ ու պատշաճ սքրինինգային միջոցառումները գործնականում թույլ կտան կանխել քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը։

Եթե ինչ-որ «մղձավանջով» պատկերացնենք, որ նշանառության տակ վերցված 16.000 հայ աղջիկ երեխան առանց պատվաստման մինչև 18 տարեկան հասակն ապրելու է անկանոն սեռական կյանքով և վարակվելու է ՄՊՎ-ով, ապա պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 14.400-ն ինքնաբուժվելու են, 29 աղջկա մոտ առաջանալու է պապիլոմա վիրուսային գորտնուկ և միայն մի քանի աղջկա մոտ` արգանդի պարանոցի քաղցկեղ։

Համաձայնվեք, որ ենթադրյալ մի քանի քաղցկեղի դեպքը կանխելու համար սքրինինգային ծրագրեր իրականացնելու փոխարեն 16.000 աղջիկ երեխային կասկածելի, անորակ «նվեր»-ով պատվաստելը, մեղմ ասած, անխղճություն ու հանցանք է։

Ես բազմիցս անդրադարձել եմ վերոնշյալ փաստերին, նաև հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին որը սակայն, չնայած ներկայացված ապացույցների, մնացել է անհետևանք։

https://factor.am/29332.html

http://www.yerkirtsirani.am/myfiles/files/%D5%84.%D4%BD.pdf

Հիմա անցնեք ոչ պակաս հետաքրքիր և ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող մեկ այլ դրվագի։

Գարդասիլի շուրջ բարձրացված աղմուկին մասնակցում էին ոչ միայն մարդիկ, ովքեր ներկայացնում էին Գարդասիլի կիրառման անթույլատրելիությունը, այլև մարդիկ, ովքեր չխնայելով իրենց առողջությունը, նյարդերն ու բարոյական արժեհամակարգը, զբաղված էին Գարդասիլի գովերգով։ Այդ անձանց շարքերը համալրում են անձինք, ովքեր ունեն անմիջական եկամուտ, շահագրգռվածություն Գարդասիլի կիրառման դեպքում և բնակչության պոլիսեքսուալ ներկայացուցիչներ (հոմոսեքսուալ, զոոֆիլ, հերանտոֆիլ, չի բացառվում նաև պեդոֆիլ ու նեկրոֆիլ)։

«Գարդասիլի» մոլի երկրպագուն դուրս եկավ նաև առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը, ով այն օրերին հանդիսանում էր ՄԻԲՍ կենտրոնի տնօրենը։ Նա տարօրինակորեն ջանք չէր խնայում «Գարդասիլի» և Merck ընկերության գովերգման համար (https://iravunk.com/news/57373

Մենք ականատես եղանք, թե ինչպես էր պարոն Թորոսյանը պլանշետը ձեռքն առած գովաբանում Գարդասիլի «դրական» ու «ամենափրկիչ» ազդեցությունը մարդու առողջության վրա։ Ստեղծվում էր տպավորություն, որ մեր ժողովուրդը ողջ օրը զբաղված է անկանոն սեռական կյանքով, ու մեր ազգի փրկությունը Թորոսյանի գովաբանած «Գարդասիլն» է լինելու։

Մինչդեռ գովերգի «հովանավորը» պարզ էր ու բացահայտ։

Դեռևս 2018թ-ի փետրվարին պարոն Թորոսյանը բողոքում էր իր կազմակերպությանը պետ. պատվեր չտրամադրելու մասին։

https://med.news.am/arm/news/16969/sa-nman-e-arjamkan-orvan-mibs-bk-tnoreny-petpatveri-masin.html

Ըստ շրջանառվող լուրերի 2018թ-ին Արսեն Թորոսյանի ղեկավարած կազմակերպությունը ստացել է կլորիկ գումար, «Գարդասիլի» գովազդի դիմաց «Պետական պատվեր» գեղեցիկ մակնշմամբ։ 

Փաստորեն, գովազդային զեղումներից հետո Թորոսյանի երազանքը հնարավոր եղավ իրականություն դարձնել։

Պարո՛ն Թորոսյան, մի՞թե Ձեզ համար հայ երեխաների առողջությունն ու ապագան այդ գրոշներն արժեին։

Շարունակելով Արսեն Թորոսյանի թեման` նշեմ, որ իշխանափոխությունից հետո, երբ վերջինս նշանակվեց առողջապահության նախարար, ես հերթական հարցումն ուղարկեցի նրան` պարզելու համար, թե ի վերջո կատարվե՞լ է արդյոք «Գարդասիլ-4» պատվաստանյութի գնման գործընթաց, թե այն եղել է նվեր, ի՞նչ է ճակատագիր է ունեցել 32.400 դեղաչափի գնման համար նախատեսված 145.800$-ը։

 Պատասխանն ավելին էր, քան ես էի հարցրել [հավելված 2]:

Առողջապահության ներկայացուցիչը նշել էր, որ գնման գործընթաց չի իրականացվել, սակայն ծրագրվում է 2019 թ-ին գնել «Գարդասիլի» հերթական խմբաքանակը։

 Պարոն Թորոսյան, ինձ մոտ առաջացել են մի շարք հարցեր, որոնց ստիպված կլինեք պատասխանել։

  • Եթե տեղի է ունեցել հեղափոխություն և որոշողը ժողովուրդն է, ապա արդյոք հարցրե՞լ եք ժողովրդին, թե նա ցանկանում է կիրառել «Գարդասիլ» պատվաստանյութը։
  • 2018թ-ին ի վիճակի չեք եղել իրացնել «նվեր» ստացած Գարդասիլի ողջ խմբաքանակը, այլ հաջողել եք «սաղացնել» միայն շուրջ 2000 դեղաչափ։ Որտե՞ղ է մնացած 30.000 դեղաչափը։ Դուք չեք կարող պնդել, իբր ժամկետն անցել է և նվիրել եք, օրինակ, Անտարկտիդայի պինգվիններին, քանի-որ Ձեր իշխանավարումից առաջ ինձ արդեն պատասխանել են, որ այն ժամկետի մեջ է մինչև 2019թ-ի հոկտեմբերի 12-ը։
  • Եթե չեք կարողացել իրացնել ողջ խմբաքանակը, ապա ի՞նչ նպատակով եք ցանկանում պետական բյուջեից (հիշեցնեմ, որ դա ոչ թե ձեր անձնական, այլ բոլորիս համահավասար պատկանող դրամական միջոցներն են) դուրս գրել հսկայական գումարներ և «ձեռք բերել» նոր խմբաքանակ։

 Փորձելով եզրափակել այս ծավալուն թեման` հարկ եմ համարում վերադառնալ Լավրովի կողմից բարձրաձայնած Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաներին։ Չենք կարող բացառել, որ «Գարդասիլը» հանդիսանում է այդ ողջ մախինայի մի փոքրիկ մասնիկը միայն։ Ես գտնում եմ, որ մեր ազգային անվտանգության ծառայությունները թալանչիներին բռնել - բաց թողնելու հետ զուգահեռ պետք է զբաղվեն նաև այս հարցի քննարկմամբ, բացահայտմամբ և բոլոր մեղավորների (անկախ սեռից, տարիքից, հիվանդությունների մասին տեղեկանքից ու զբաղեցրած պաշտոնից) հայտնաբերմամբ ու օրինական պատժի կիրառմամբ։

Լրահոս
8 Դեկ
Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն«Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ջիջի Հադիդը լուսանկարվել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար «Յուվենտուս»-ը պարտվեց (տեսանյութ)Գիտնականների նոր բացահայտումը. գեր կանայք ավելի խելացի ու ինտելեկտուալ են, քան նիհարները19-ամյա ուսանողուհին ամբողջովին մերկ է ձիավարում, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի շատ կարևոր մի խնդրի վրա (լուսանկարներ)Ծնվել է Լայանայի երկրորդ երեխանՔարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթի»-ից (տեսանյութ)Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ «Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ) «Հոֆենհայմը»-ը պարտվեց, Ադամյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)«Ջիգարխանյանի տարիքի տղամարդ»․ հայտնի է դարձել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նոր սիրելիի մասին Գազանաբար ասպիրանտուհուն սպանած ակադեմիկոս Սոկոլովն իր հանցագործության մասին գիրք է գրում Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Ինչպե՞ս է Մարիամ Փաշինյանը երգում՝ մեքենա վարելիս (տեսանյութ) Փլատակների տակից՝ կանաչ ծիլերԶինված և դիմակավորված թոռն ընկերների հետ ավազակային հարձակում է գործել տատիկի բնակարան, թալանել նրան. նրանք էին թալանել նաև «Ֆրեշ»-ն ու «Բոքոնիկ»-ը«Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը (տեսանյութ)Առողջապահական ծրագրի մասին վաղ է խոսել․ աշխատում ենք կտրուկ չլինել․ Ատոմ Ջանջուղազյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (լուսանկարներ) Անբարոյականություն է այս ողբերգության օրվա հիշատակը դարձնել շահարկման առարկա․ Անի ՍամսոնյանԵրկրաշարժից 31 տարի անց վերագտած ժպիտներ (լուսանկարներ)Որքան գումար է վերադարձել բյուջե կոռուպցիոն բացահայտումների արդյունքում. ուշագրավ լռություն«Հարգելի՛ նախագծողներ, դուք ուղեղով եք մտածել, թե՞ հետույքով» (տեսանյութ)Բլոգեր, թե՞ պատգամավոր․ Աբդուլաևը պատրաստվում է ընտրություններին (լուսանկարներ, տեսանյութ) ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի Հարսանիքի ժամանակ Արամեի անակնկալ հայտնվելն ու զույգին նվիրված կատարումը հարսին ստիպեցին արտասվել (տեսանյութ)«Ամբոխին հմայելու Փաշինյանի խարիզման սկսում է ցնդել»Հնագետները Անգլիայում 1700 տարեկան անվնաս ձու են գտել Մայրն արթնացել է կոմայից՝ լսելով դստեր լացըԿոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են Այո՛, պարգևավճարներ տրվելու են. Ֆինանսների նախարարԿոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներինՉեք հասկանո՞ւմ, որ մեր հետ այդպես խոսել չի կարելի՝ հենց ձեր քաղաքական ապագայի համար. Բագրատ Եսայան Տարօրինակ ավտովթար Ռուսաստանում (տեսանյութ)Գյումրին ամուր է նաև կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը «ԼՕՖԹ»-ում հանդիպել է ձեռներեց կանանց հետ ԵՄ աջակցությունը Հայաստանի բարեփոխումներին ավելացել է նախորդ տարվա հեղափոխությունից հետո. Մոգերինի Այդ գումարով քանի՞ տնակի հարց կլուծվեր․ Թեհմինա ՎարդանյանԼոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել Չեմ պատկերացնում՝ ինչ է արվելու այդ գումարով. Գագա Ամատունին՝ Երևանի ամանորյա միջոցառումների համար նախատեսված 750 հազար դոլարի մասինՍկանդալային «բլոկ». ինչո՞վ են հասցրել աչքի ընկնել Նոր Հայաստանի պաշտոնյաներըՖինանսների նախարարությունն աշխատանք է տանում հարստության հարկման ուղղությամբ. նախարար Հանրապետության որոշ շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից 111 երեխաների և երիտասարդների օգնելու համար «Ժպիտների քաղաք»-ը տրամադրել է 63,894,000 ՀՀ դրամ. Աննա Հակոբյան ՀՀ ԿԲ-ն և KfW բանկը ստորագրել են 60 միլիոն եվրոյի երեք նոր վարկային համաձայնագրեր Լոբոդայի նոր լուսանկարը վախեցրել է երկրպագուներին (լուսանկար)
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ Սահակյան«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանՌուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)Դաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)