Նույնիսկ սաստիկ ցավերի մեջ էլի Արցախն ու Արցախի զարգացումն ամեն ինչից կարևոր էր, ամենակարևորն էր
БлогосфераՎահան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չեմ սիրում դեկտեմբեր 28-ը, այդ օրը կորցրեցի իմ Ուսուցչին ու որբացա
Ընկեր Վահանի առողջական վիճակը շատ ծանր էր, կյանքի վերջին շաբաթներն էին ...
Բոլորը գիտեին, որ փրկության հույսը մոտ է զրոյին, բայց ամեն անգամ ինձ տեսնելուց մի տեսակ հրաշքի հավատալով հարցնում էին. «ոնցա Վահանը հիմա, խոսել ես հետը, ինչ են ասում ?», ու ամեն անգամ չհաշտվելով իրականության հետ ասում էի, որ արդեն լավա, բժիշկներն ասում են դեպի լավնա գնում ...
Քաղցկեղը քայքայել էր ամբողջ մարմինը, բայց այդպես էլ չկարողանալով որևէ կերպ ազդել թե հոգու, թե կամքի և թե նույնիսկ հումորի վրա:
Զանգ եկավ հեռախոսիս, իրեն յուրահատուկ բոլորին մականուններով դիմելուն համաձայն հարցրեց.
-Վահանչիկ ձյա ոնց ես, ինչով ես զբաղած...
-Լավ եմ ընկեր Վահան ջան, էսօր ոնց եք զգում, ինչ են ասում բժիշները
-Պատկերացնում ես վերջապես կարողացա գյուղատնտեսության ոլորտում մի գերմանական մեծ ներդրողի համոզել, այլ երկրում ներդրումներ անելու փոխարեն Արցախում անեն ու հիմա պատրաստվում են գան ու իրենց անչքով տեսնեն Արցախը: Պատկերացնում ես ինչքան աշխատատեղեր կբացվեն ու ինչքան լավ կլինի Արցախի համար ...
Նույնիսկ այդքան սաստիկ ցավերի մեջ էլի Արցախն ու Արցախի զարգացումն ամեն ինչից կարևոր էր, ամենակարևորն էր ....
կյանքից էլ կարևոր էր ...»։