ԱՄՆ-ում ինտերնետի «համազգային խափանում» է
СШАAssociated Press,-ի փոխանցմամբ ԱՄՆ տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում ինտերնետի թերևս ամենալուրջ խափանումը:
Խնդիրն առաջացել էր CenturyLink պրովայդերի ծառայությունների կասեցման արդյունքում, ինչն էլ տեխնիկական խափանման հետևանք էր: Կապի հարցերով ֆեդերալ վարչության անդամ Ջեսիկա Ռոզենվորսելը տեղի ունեցածը անվանել է ինտերնետի «համազգային խափանում» և խոստացել որ այս հարցով անպայմանորեն համապատասխան քննություն կընթանա: