Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվել է
ԲլոգոսֆերաՄոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվել է: Այս մասին նա հայտնել է Instagram-ի story բաժնում:
«Համացանցում ինձ շատ են գրում`արդյոք ճի՞շտ են լուրերն այն մասին, որ ես ամուսնալուծվել եմ: Այո, դա ճիշտ է, բայց խդրում եմ` ինձ վրա մի հարձակվեք նման հարցադրումներով: Դա շատ անձնական հարց է, ու կարծում եմ` դա միայն մեր գործն է»,-անկեղծացել է Գոհարը:
Դիմահարդարն ու նախկին ամուսինը` Վահիկը, որը եւս բնակվում է Մոսկվայում, ամուսնացել էին երկու տարի առաջ: Նրանք միշտ աչքի էին ընկնում զվարճալի եւ սիրառատ տեսանյութերով: Ի դեպ, նոյեմբերին նրանք դեռ համատեղ լուսանկարներ եւ տեսանյութեր էին հրապարակում սոցիալական ցանցի իրենց էջերում: