Ալեքսանդր Լուկաշենկոն ամանորյա պարահանդեսին պարել է «Միսս Բելառուս-2018»-ի հետ
World PressԴեկտեմբերի 28-ին Անկախության պալատում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամանորյա շքեղ պարահանդեսին պարել է «Միսս Բելառուս-2018» գեղեցկության մրցույթի հաղթող Մարիա Վասիլևիչի հետ։
Միջոցառմանը ներկա են եղել 300 աշակերտներ ու ուսանողներ, ովքեր հաջողությունների են հասել ուսման, սպորտի, գիտության մեջ և հասարակական աշխատանքներում: