Շիրակի մարզպետը հնարավոր է հրաժարական ներկայացնի
ԲլոգոսֆերաՇիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հնաավոր է հրաժարական տա: Այս մասին հայտնել է հենց ինքը մարզպետը:
«Այս պահին կոնկրետ որոշում չկա, դեռ քննարկումների փուլում ենք գտնվում: Հնարավոր է, որ պատգամավորական մանդատ վերցնեմ, քանի որ ես եմ նախընտրում օրենսդիր մարմինը, ինձ ավելի օգտակար եմ տեսնում այնտեղ, բայց էս պահին մենք դեռ քննարկման փուլում ենք»,- ասաց մարզպետը:
Շիրակի մարզպետ նշեց, որ ինքը դեռ ինքնաբացարկ չի ներկայացրել, իր անունը չկա «Իմ քայլը» դաշինքի 18 ինքնաբացարկ ներկայացնողների մեջ: