ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Մոսկվայի գազային «ծուղակը». Փաշինյանի համար ժամանակաչափը միացված է

Վերլուծական

Ամանորի մեկնարկից մի քանի ժամ առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, սակայն հավաստիացրել է, որ սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ։

Նման սցենարը թեև քննարկվում էր, սակայն, այնուամենայնիվ, առկա էր չնչին հույս, որ տարեվերջին Պուտին-Փաշինյան հանդիպումը կհանգեցնի որոշակի դրական արդյունքների: Այն, որ ռուսական կողմը, այնուամենայնիվ, գործի դրեց գազային շանտաժի լծակը, ակնհայտ մեսիջ է Հայաստանի իշխանություններին և գնահատական՝ մեր երկրում տեղի ունեցող հետընտրական զարգացումներին, որոնք, ինչպես երևում է` այնքան էլ Կրեմլի սրտով չեն: Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը դուրս գալու ռուսական այս ծուղակից, հաշվի առնելով, որ հարցը ունի թե' քաղաքական, թե' ոչ պակաս կարևոր՝ տնտեսական բաղադրիչ: Սահմանի վրա  15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «ՀայՌուսգազարդի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։ Որևէ սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում, և դրա մասին ընդհանրապետ խոսք չկա: Փաշինյանի պդնմամբ՝ նման համաձայնության հնարավոր է եղել հասնել ներքին կարգավորումների միջոցով: Այստեղ իհարկե տրամաբանական հարց է առաջանում՝ եթե առկա էր ներքին կարգավորումների հնարավորություն, ապա ինչո՞ւ դրանք չեն գործարկվել նախորդ ամիսների ընթացքում:

Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ այո՛, սուբսիդավորումը խնդրի լավագույն լուծումը չէ՝ հաշվի առնելով հետհեղափոխական Հայաստանի սուղ բյուջեն: Իր հերթին՝ ներքին կարգավորում ասվածը անչափ ամորֆ հասկացություն է և եթե իշխանություններին հաջողվի առնվազն մի քանի ամիս սպառողներին զերծ պահել թանկացումներից՝ դա մեծ հաջողություն կհամարվի: «Գազպրոմ Արմենիա»-ն, բնականաբար, բարեգործական կազմակերպություն չէ, բիզնես շահ հետապնդող ընկերություն է և կասկածից վեր է, որ իր շահերի դեմ այս ընկերությունը չի աշխատելու: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի տրամադրության տակ առավելագույնը վեց ամիս ժամանակ կա: Դրանից հետո, եթե չգտնվեն համապատասխան լուծումներ՝ գազի սակագնի թանկացումը կանդրադառնա նաև սպառողների, շարքային քաղաքացիների վրա՝ դրանից բխող հետևանքներով: Կասկածից վեր է, որ շղթայական թանկացումներից խուսափել չի ստացվի, իսկ քանի որ եկամուտների կտրուկ ավելացում չի սպասվում՝ դա լուրջ հարված կլինի մեր քաղաքացիների գրպաններին: Գազի սակագնի թանկացման տնտեսական հետևանքներից կարող է լինել նաև այն, որ գազը չի թանկանա քաղաքացիների համար, սակայն կթանկանա բիզնեսի համար: Այս սցենարի դեպքում թեև քաղաքացիներն անմիջապես չեն զգա գազի թանկացումը, սակայն դա կզգան ապրանքների գների բարձրացման արդյունքում, քանի որ բիզնեսի համար գազի գնի թանկացումը կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների թանկացման: 

Ինչ վերաբերում է խնդրի քաղաքական բաղադրիչին, ապա Ռուսաստանը, ի տարբերություն հայկական կողմի, ստացել է կոնկրետ քաղաքական արդյունք՝ Հայաստանն այլևս համաձայն է, որ սահմանին վաճառվող գազի գինը պետք է թանկ լինի։ Բացի այդ՝ Հայաստանի իշխանության գործընկերը կամ հակառակորդը դառնում է ոչ թե Կրեմլը, այլ «Գազպրոմ»-ը, որն ակամայից վերածվում է Հայաստանի ներքաղաքական կյանքի սուբյեկտի, խաղացողի՝ դրանից բխող հետևանքներով։ Եվ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան փորձագիտական, քաղաքական շրջանակները երբևէ չեն թաքցրել, որ գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, որոշումը, ինչպես միշտ, այս անգամ ևս՝ ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը: Ռուսաստանը մշտապես՝ թե՛ նախկին բոլոր իշխանությունների օրոք, թե՛ այժմ, շահարկում է այդ խաղաքարտը՝ իր շահերից բխող ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով։ 

 

Ստելլա .Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված